ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Կոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ


Երբ պետությունն անցնում է կարմիր գիծը․ իշխանության բաց ճակատումը Հայ Առաքելական Եկեղեցու հետ

Հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ընդունել և ստորագրել է մի հայտարարություն, որը ներկայացվում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզ։ Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի կողմից և Կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսների մասնակցությամբ՝ վարչապետի պաշտոնական կեցավայրում։ Այս փաստը ինքնին արդեն վկայում է, որ խոսքը ոչ թե եկեղեցու ներքին կյանքի շուրջ ընթացող քննարկման, այլ հստակ քաղաքական միջամտության մասին է։ Եկեղեցական հարցը դուրս է բերվել իր բնական, կանոնական միջավայրից և տեղադրվել է պետական իշխանության ուղղակի վերահսկողության դաշտում։

Հունվարի 6-ին նույն գործընթացի շարունակությունն էր վարչապետի կողմից կազմակերպված «ուխտերթը», որը փորձ էր ներկայացնել հասարակական աջակցություն իշխանության որդեգրած գծին։ Սակայն այդ քայլը ավելի շատ բացահայտեց իշխանության մտադրությունների իրական բնույթը, քան ապահովեց ակնկալվող արդյունքը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ եկեղեցին վերքաղաքական կառույց է, մինչդեռ գործող իշխանությունը փորձում է այն ներքաշել քաղաքական բռնաճնշումների դաշտ։ Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է եկեղեցու ներսում իր համար համախոհներ գտնել և օգտագործել նրանց քաղաքական նպատակների համար։ Խաչատրյանը ընդգծել է, որ ընդդիմությունը մշտապես կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին, և դա որևէ մեկի համար հարց չի կարող առաջացնել։ Անդրադառնալով վարչապետի և տասը եպիսկոպոսների համատեղ հայտարարությանը՝ պատգամավորը այն բնութագրել է որպես եկեղեցու դեմ հարձակման հերթական գալար՝ հավելելով, որ իշխանությունը շարունակում է քաղաքական շոուների միջոցով քողարկել իր իրական նպատակները։

Եկեղեցու դեմ այս արշավին խիստ և կոշտ գնահատական է տվել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ եթե Կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսները շարունակեն այդ ճանապարհը, ապա Նիկոլ Փաշինյանի հետ միասին հայ պատմագրության մեջ կմնան որպես նզովյալներ։ Հովհաննիսյանը նշել է, որ այդ հոգևորականները, կարծելով թե աստվածատուր առաքելություն են իրականացնում, մոռացել են սեփական բարեվարքության և հոգևոր պատասխանատվության մասին՝ վերածվելով իշխանության ձեռքի գործիքի։ Նրա համոզմամբ՝ անկախ նրանից, թե ինչն է նրանց առաջնորդում՝ փառասիրությունը, նյութական շահը, թե այլ գործոններ, այդ գործողությունները պիղծ են ոչ միայն աստվածաբանական, այլ նաև մարդկային առումով և չեն կարող ընդունելի լինել հասարակության համար։

Հունվարի 6-ին Երևանում կազմակերպված «ուխտերթը» չկարողացավ ապահովել նույնիսկ ձևական բազմամարդություն։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված կադրերը հստակ ցույց տվեցին, որ մասնակիցների թիվը սակավ է, իսկ հանրային աջակցությունը՝ փաստացի բացակա։ Չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը, կազմակերպչական ճնշումներին և ուղեկցող տեղեկատվական ագրեսիային, միջոցառումը չտվեց իշխանության համար ցանկալի արդյունքը։ Ընդհակառակը, այն դարձավ լուռ, բայց խոսուն ցուցիչ իշխանության և հասարակության միջև խորացող անվստահության, որը այլևս դժվար է քողարկել անգամ ամենաբարձր հարթակներից հնչող հայտարարություններով։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ժողովրդավարության մասին բարձրաձայն խոսող աշխարհի աչքի առաջ ցույց է տալիս այդ բառի բուն իմաստով դատարկվելը։ Երբ պետական իշխանությունը ներխուժում է եկեղեցու ներքին կյանք, ճնշում հոգևոր ինստիտուտը և փորձում այն դարձնել քաղաքական գործիք, խոսքն այլևս ժողովրդավարության մասին չէ։ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող նման հալածանքները ոչ միայն խախտում են իրավական և բարոյական հիմնարար սկզբունքները, այլ նաև ամոթալի երևույթ են ամբողջ աշխարհի համար։

Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին
Ամենադիտված