Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ


Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն տանուլ է տվել ու շարունակում է տանուլ տալ Հայ առաքելական եկեղեցին վերացնելու նպատակով դեռ անցյալ տարվա մայիսից սկսած ագրեսիվ պատերազմում:

Ճիշտ է, Փաշինյանը պատանդառել է Եկեղեցու չորս սրբազանների, որոնք մտացածին մեղադրանքներով կալանավորված են, այդ թվում՝ Մայր Աթոռի դիվանապետը, երկու գործող թեմակալ առաջնորդներ, մեկ նախկին թեմակալ առաջնորդ: Փաշինյանի իշխանությունը նույնքան մտացածին պատրվակներով կալանավորել է Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն: Ավելին, Փաշինյանին հաջողվել է ուժային ու հատուկ ծառայությունների միջոցով, ինչ­ինչ եղանակներով, ըստ տարածված խոսակցությունների, շանտաժով ու ահաբեկումներով դավաճաններ գտնել հոգևորականների շարքերում: Համենայն դեպս, հայտնի դարձավ 10 տիրադավ եպիսկոպոսների մասին, որոնք, իհարկե, փոքրաթիվ են: Դե, այդպիսի մի 10­15 հոգևորական էլ գտան, լավ, թող լինի 20, ինչով այդքան հպարտանում են ՔՊ­ում: Այսինքն, ավելի քան 600 հոգևորականից մի 30 տիրադավ: Այս ամենը ճիշտ է, բայց միայն այդքանը:

Փաստն այն է, որ, ի տարբերություն քպականների, կից սատելիտների, մի քանի տիրադավների, հայ ժողովուրդը, հայ հոգևորականները, իրենց ճնշող մեծամասնությամբ, կանգնած են ազգային Եկեղեցու, Մայր Աթոռի ու Վեհափառի կողքին: Ու քանի որ գնալով Փաշինյանը ձախողվում է նաև այս հարցում, նա նորանոր բաներ է մտմտում: Եվ այս տարին ևս «շռնդալից» սկսեց: Մասնավորաբար, ինքն իրեն «թունդ քրիստոնյա» համարող Փաշինյանը որոշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդի օրով եկեղեցու մոտ քաղաքական միտինգ անել՝ «բերման ենթարկված» կողմնակիցների և քաղաքացիական հագուստների տակ թաքնված ուժայինների համար:

Ի դեպ, հատկանշական է, որ չնայած տիրադավ եպիսկոպոսների անընդունելի ու անընկալելի, անգամ՝ վրդովեցուցիչ պահվածքին, Վեհափառը նաև Սուրբծննդյան իր պատգամում որոշակի տեղ թողեց նրանց՝ դարձի գալու համար: Սակայն նրանք, ում ժողովուրդն արդեն կնքել, եթե չասենք՝ խարանել է որպես տիրադավների, ոչ միայն դա չգնահատեցին, այլև լրացուցիչ անգամ ցույց տվեցին, որ դարձել են իշխող խմբակի կուսակցական ու քաղաքական շահերի պարզունակ սպասավորները: Այսինքն, ոչ թե Եկեղեցուն, Աստծուն ու հավատին են ծառայում, այլ... անձամբ Նիկոլ Փաշինյանին:

Հանրագումարում, հիշեցնենք, Ամենայն հայոց կաթողիկոսը Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից ազատեց երդմնազանց, իր իսկ տված ուխտից ելած եպիսկոպոսներից Գևորգ Սարոյանին: Դա, կարելի է ասել, նաև հանրային պահանջ էր:

Շարունակությունը չափազանց ուշագրավ ստացվեց:

Ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր համար Կաթողիկոսի որոշումը արժեք չունի, ուստի հիշյալ Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ ՀԱԵ նշված թեմի առաջնորդ:

Այստեղ կարելի էր մի ամբողջ իրավագիտական թեկնածուական թեզ գրել՝ վերլուծելով Սահմանադրության և օրենքների այն դրույթները, որոնք ուղղակիորեն խախտում է Նիկոլ Փաշինյանը: Նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, բացարձակապես իրավունք չունի որևէ կերպ միջամտելու Հայ առաքելական եկեղեցու գործունեությանն ու ներքին ինքնակառավարման հարցերին: Բայց թողնենք դա իրավագետներին, որոնցից շատերը արձանագրել և ընդգծել են սահմանադրական կարգի խախտման հանգամանքը:

Փաշինյանը, տեսեք, տեսեք, Գարեգին Երկրորդին Կաթողիկոս չի համարում: Փաշինյանի «համարումներին» դեռ հպանցիկ կվերադառնանք: Բայց արժեր այստեղ շեշտել ամենից կարևոր, եթե չասվի՝ առանցքային պարագան: Շատ կներեք, իսկ Նիկոլ Փաշինյանն այս պարագայում ո՞վ է, որ մի հատ էլ Եկեղեցու հետ կապված ինչ­որ բան համարի կամ չհամարի: Նա, իհարկե, կարող է իր կարծիքն ունենալ, ինչպես մյուս բոլոր հայերը, բայց ոչ ավելին: Այսինքն, այդ կարծիքը չի կարող որոշիչ կամ նշանակալից լինել: Այո, Նիկոլ Փաշինյանը, ի դժբախտություն Հայաստանի ու հայ ժողովրդի, ՀՀ կառավարության ղեկավարն է, ՀՀ վարչապետը: Ու՝ ի՞նչ: Իսկ Եկեղեցու տեսանկյունից՝ ոչինչ: Նա հոգևոր առումով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ հոտի 1 (մեկ) շարքային անդամ է: Սա՝ լավագույն դեպքում, եթե ընդունենք, որ իսկապես ՀԱԵ զավակ է, ինչը շատերը կասկածի տակ են դնում: Ու՝ վե՛րջ:

Այնպես որ, Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի վերաբերյալ Փաշինյանի ասածները չեն կարող որևէ արժեք ունենալ Եկեղեցու համար: Մանավանդ, եթե նկատի ունենաք, թե ինչ կարգի չարություն, ներքին ատելություն ու ներքին թշնամանք տարածող անձնավորություն է «բանախոսը», որքան ավերներ, կորուստներ ու քանի­քանի՜ հազար լուսավոր հայ տղաների մահ է բերել իր ձախավեր գործունեությամբ, քանի­քանի՜ հազար մոր է որդեկորույս դարձրել, քանի ու քանի հազար հայի է տնազուրկ և հողազուրկ դարձրել:

Նման մե՞կը պետք է դատողություններ անի մեր հավատի, Եկեղեցու ներքին հարցերի կամ կառավարման վերաբերյալ: Ի՞նչ իրավունքով: Իրավական իրավունք չունի, բարոյական՝ երիցս չունի:

Թե բա՝ ինքը Կաթողիկոսին Կաթողիկոս չի համարում: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, որ Փաշինյանի սիրելի Գևորգ Սարոյանը այն պաշտոնին, որից ազատվել է, ժամանակին նշանակվել է նույն Կաթողիկոսի որոշմամբ: Փաշինյանը ուրիշ բաներ էլ է համարում: Փաշինյանն ու ՔՊ­ն, օրինակ՝ համարում են, որ Արարատ սարը պետք է հողին հավասարեցվի կամ առնվազն ջնջվի հայության պատմական հիշողությունից: Նրանք համարում են, որ Արևմտյան Հայաստան կա՛մ չկա, կա՛մ, ընդհանրապես, դա Երևանի Հարավ­արևմտյան թաղամասն է: Նրանք համարում են, որ Արցախն ադրբեջանական է: Նրանք համարում են, որ Մաշտոցի պատկերը պիտի Այբբենարաններում չլինի, նրանք համարում են, որ թուրքերն իրենց եղբայրներն են, իսկ հայ հոգևորականները՝ թշնամի...

Փաշինյանը հայկական հնությունները հավաբուն է համարում նաև...

Էլի շատ բան են համարում: Բայց Հայաստանում ու Սփյուռքում միլիոնավոր մեր հայրենակիցներ էլ համարում են, որ Փաշինյանը վարչապետ չէ ու չպետք է վարչապետ լինի: Եվ՝ ի՞նչ, այդ մարդիկ չկատարեն կառավարության որոշումնե՞րը, ԱԺ ընդունած օրենքնե՞րը, չվճարե՞ն հարկերը, չմուծե՞ն կումունալները... Այդպես կլինի՞: Նույն այդ միլիոնավոր մարդիկ կարծում են, որ Փաշինյանը անպայման պետք է հեռանա: Բա ինչո՞ւ չի հեռանում: Եվ ինչո՞ւ է կարծում, որ մի Նիկոլ Փաշինյանի ու մի քանի քպականների և տիրադավների «համարելով» մեր Վեհափառը պետք է հեռանա: Չկա ու չի կարող լինել նման բան:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր
Ամենադիտված