Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ


Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն է ստանում ոչ միայն արտաքին ու անվտանգային միջավայրի շարունակական լարվածության, սոցիալ­տնտեսական վերափոխումների կամ ինստիտուցիոնալ ճգնաժամերի խորացման պատճառով, այլև այն հանգամանքով, որ երկիրը մուտք է գործում հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ, որը փաստացի արդեն սկսված է և աստիճանաբար դառնում է քաղաքական գործընթացների հիմնական առանցքը։

Ավելին, անցած տարվա վերջերից սկսած տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից պարզ է դառնում, որ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության քայլերը հիմնականում տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։ Վերջինիս առանցքային հատկանիշներից մեկը իշխանության կողմից բոլոր հնարավոր և առաջին հայացքից նույնիսկ «անհնար» թվացող ռեսուրսների մոբիլիզացումն է։

Հայաստանում ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառումը վաղուց արդեն դասական գործիք է, սակայն ներկա փուլում այդ մոտեցումը ստանում է ավելի ընդլայնված ու խորքային բնույթ։ Այստեղ ռեսուրս հասկացությունը այլևս չի սահմանափակվում պետական ապարատով, ֆինանսական միջոցներով կամ մեդիա դաշտի վերահսկմամբ, այլ ընդգրկում է հասարակական կյանքի այն ոլորտները, որոնք ավանդաբար դիտարկվել են քաղաքական պայքարից դուրս կամ առնվազն մասամբ ինքնավար։ Այդ համատեքստում պատահական չէ, որ իշխանական շրջանակների ու նրանց սատելիտների կողմից խոստովանություն է հնչում, թե իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ­ը։ Այսպիսի ինքնախոստովանությունը, որքան էլ կարող է հնչել ցինիկ, շատ հստակ բացահայտում է գործող իշխանության հստակ մոտեցումը, որտեղ ինստիտուտները դիտարկվում են բացառապես որպես ազդեցության և վերահսկման գործիքներ։

Փաստացի ստացվում է, որ Եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունը հենց այս տրամաբանության դրսևորումներից մեկն է։ Եկեղեցին ընկալվում է որպես հանրային ազդեցություն ունեցող սուբյեկտ, որը կա՛մ պետք է ենթարկվի, կա՛մ չեզոքացվի, որովհետև նախընտրական փուլում ցանկացած անկախ կենտրոն դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ։ Նույն տրամաբանությամբ է դիտարկվում նաև ՀԷՑ­ի շուրջ ծավալվող գործընթացը, որը ներկայացվում է տարբեր արդարացումներով, սակայն խորքում ունի նույն նպատակային կառուցվածքը՝ վերահսկել ռազմավարական ենթակառուցվածքը ոչ թե երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կամ տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ որպես քաղաքական լծակ։

Այս մոտեցման մեջ երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, էներգետիկ ռիսկերը կամ համակարգային կայունությունը. առաջնայինը մնում է այն, թե տվյալ ինստիտուտը ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել առաջիկա ընտրությունների համատեքստում։

Նախընտրական տարվա տրամաբանությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այն ունի նաև երկրորդ՝ ավելի կոշտ փուլ, որը, դատելով փորձից և արդեն իսկ նկատվող միտումներից, դրսևորվելու է իրավապահ համակարգի դերակատարման ուժեղացմամբ։ Երբ քաղաքական մրցակցությունը սրվում է, իսկ հասարակական դժգոհությունները կարող են վերածվել կազմակերպված դիմադրության, իշխանությունները հակված են ավելի լայնորեն օգտագործել իրավական և ուժային մեխանիզմները՝ վերահսկման, հետապնդումների կամ «կասեցման» նպատակով։

Այս գործընթացը հաճախ ներկայացվում է «օրենքի գերակայության կամ կարգուկանոնի պահպանման» անհրաժեշտության ներքո, սակայն նախընտրական համատեքստում այն ձեռք է բերում ընտրական հաշվարկի հստակ երանգներ։ Իրավապահ համակարգի ակտիվացումը դառնում է ոչ թե քրեական կամ վարչական խնդիրների լուծման միջոց, այլև քաղաքական դաշտի ձևավորման գործիք, ինչն արդեն ակնհայտ է, սակայն, ըստ փորձագետների, առաջիկա ամիսներին առավել ակնառու կդառնա՝ ստանալով վայրագ դրսևորումներ:

Այս ամենի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև արտաքին գործոնների դերը՝ հատկապես ԵՄ­ի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու դրա քաղաքական ընկալումը։ ԵՄ­ի ներգրավվածությունը Հայաստանի ինստիտուցիոնալ և իրավական ոլորտներում ինքնին կարող է ունենալ դրական ներուժ, սակայն երբ այն դրսևորվում է ոչ թե իրական ժողովրդավարական համակարգին ուղղված աջակցությամբ, այլ իշխանական քաղաքական ուժին անվերապահ սատարմամբ, ապա այն կարող է վնասակար հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ որոշ սցենարների մեխանիկական կիրառումը՝ հատկապես Մոլդովայի և Ռումինիայի օրինակների համատեքստում, Հայաստանի դեպքում կարող է լինել առավել քան վտանգավոր՝ հաշվի առնելով երկրի անվտանգային ռիսկերն ու դրա համատեքստում հասարակության խոցելի վիճակը։

Այս ամբողջ միջավայրում ընդդիմության դերակատարումը նույնպես լուրջ փորձության առաջ է կանգնած։ Նախընտրական տարին ընդդիմության համար ոչ միայն հնարավորությունների, այլև ռիսկերի ժամանակաշրջան է։ Այդ պատճառով ընդդիմադիր ուժերը ստիպված են իրենց ռազմավարությունը կառուցել՝ հաշվի առնելով ոչ միայն ընտրական օրացույցը, այլև իշխանության կողմից կիրառվող գործիքակազմի ամբողջ զինանոցը։ Ընդդիմության գլխավոր խնդիրը հասարակությունը համախմբող գաղափարական օրակարգի ձևավորումն է, որը մինչ այսօր չի հաջողվել, քանի որ ընդդիմադիր դաշտում գործում է մասնատվածությունն ու առաջին հերթին սեփական քաղաքական ամբիցիաների գերադասումը։ Այստեղ խնդիրը ոչ միայն իշխանության քննադատությունն է, այլև այն, թե ինչպիսի քաղաքական մշակույթ և պատասխանատվության մակարդակ է առաջարկվում հասարակությանը մի փուլում, երբ պետության ապագայի շուրջ որոշումները խիստ զգայուն են դառնում։ Իսկ ընտրությունը, անկախ կոնկրետ քաղաքական դերակատարներից, էական ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա, որովհետև այն ձևավորում է ոչ միայն հաջորդ խորհրդարանի ու կառավարության կազմն, այլև այն քաղաքական և բարոյական միջավայրը, որի մեջ Հայաստանը կփորձի արձագանքել իր առջև կանգնած բազմաշերտ մարտահրավերներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Ամենադիտված