Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը


Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել

 Հայաստանի իշխանությունները շարունակաբար փորձում են Ադրբեջանին կատարվող զիջումները ներկայացնել որպես խաղաղության ուղի, սակայն իրականությունը գնալով ավելի կտրուկ է հակասում այդ ձևակերպմանը։ Մինչ Երևանը խոսում է համաձայնությունների և ապաշրջափակման մասին, Բաքուն բացահայտ ազդարարում է, որ միջազգային հարաբերություններում գերակշռում է ուժը, և այդ տրամաբանության ներքո հետևողականորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն։ Միևնույն ժամանակ Հայաստանը կրճատում է պաշտպանական ծախսերը՝ խորացնելով ռազմաքաղաքական անհավասարակշռությունը։


 Այս ֆոնին Բաքվում ակտիվորեն շրջանառվում է նաև Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման թեման, որը ներկայացվում է որպես հետագա պայմանավորվածությունների մաս։ Այդ քննարկումները Հայաստանում ընկալվում են ոչ թե խաղաղության, այլ երկարաժամկետ ճնշման և ներթափանցման ռազմավարության շրջանակում։ Հանրային դժգոհությունը հատկապես սրվում է այն հանգամանքով, որ իշխանությունները գրեթե չեն անդրադառնում Հայաստանի օկուպացված տարածքների խնդրին և ռազմագերիների ճակատագրին, չնայած այն փաստին, որ 2021 թվականին վարչապետը հասարակությանը կոչ էր անում սպասել «ընդամենը մի քանի ամիս»։


 Ստեղծված միջազգային և տարածաշրջանային իրավիճակի պայմաններում ավելի հաճախ է հնչում հիմնարար հարցը՝ ինչո՞ւ պետք է գործող վարչապետը վերընտրվի։ Ավելի լայն զիջումներ իրականացնելու համար, թե՞ արդեն սկսված գործընթացը վերջնականապես ամրագրելու նպատակով։ Իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները նոր տարածքային զիջումների մասին, մասնավորապես Տավուշի մարզի և Տիգրանաշենի շուրջ, այդ կասկածները միայն խորացնում են։ Մասնագետների գնահատմամբ՝ նման թեմաներ քննարկվել են նաև իշխող քաղաքական ուժի ներսում, ինչը խոսում է գործընթացի համակարգային բնույթի մասին։


 24TV-ի հարցազրույցներից մեկում այս մտահոգություններին անդրադարձել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող մեխանիզմները ուղղված են բացառապես Ադրբեջանի ղեկավարությանը բավարարելուն և չեն արտացոլում հայկական կողմի ինքնիշխան շահերը։

 Քաղաքագետը ընդգծել է, որ սահմանային վերահսկողության վերաբերյալ առաջարկվող մոդելում հայկական ներկայությունը փաստացի փորձում են թաքցնել՝ ստեղծելով իրավիճակ, երբ սեփական երկրի սահմանապահը դուրս է մղվում տեսանելի դաշտից։ Նրա բնորոշմամբ՝ աշխարհում դժվար է գտնել մի պետություն, որը սեփական սահմանապահին փորձում է պահել ստվերում, և սա ինքնիշխանության կոպիտ նսեմացում է։


 Խաչիկյանի համոզմամբ, նախատեսվող տարանցիկ կառավարման նոր կառույցում որոշումները գործնականում կայացվելու են միանձնյա՝ ամերիկյան կողմի գերակշռող մասնակցության պայմաններում։ Դա ոչ միայն սահմանափակում է Հայաստանի ազդեցությունը գործընթացների վրա, այլև լուրջ խնդիրներ է ստեղծում Իրանի հետ հարաբերություններում՝ հասցնելով զգալի հարված տարածաշրջանային հավասարակշռությանը։


 Ակնհայտ է դառնում, որ «խաղաղություն» եզրույթի տակ հանրությանը ներկայացվող գործընթացները ավելի շատ հիշեցնում են պարտադրանքի և մոլորեցման քաղաքականություն։ Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների, ուժի լեզվով խոսող հակառակորդի և սեփական հասարակությունից ճշմարտությունը թաքցնելու հաշվին։ Եթե իշխանությունը շարունակի այս ուղին, ապա դրա գինը կարող է լինել ոչ միայն տարածքային, այլև պետական ինքնիշխանության և ապագայի նկատմամբ վստահության կորուստը։

Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված