Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին


Փողերի հետ վարվելու 6 սխալ, որից պետք է շտապ ազատվել

Lifehacker.ru կայքը գրում է, որ գումարային հարցերում վարվելակերպի սխալները շտկելը բավական դժվար է, քանի որ դրանց մեծ մասը հաճախ դաստիարակության կան անձնական ֆինանսների ոլորտում գիտելիքների պակասի արդյունք են:

1. Էմոցիոնալ ծախսեր: Որոշ մարդկանց համար գնումները միջոց են, որոնք օգնում են հաղթահարել վերելքները կամ վայրէջքները կյանքում: Սակայն էմոցիոնալ, իմպուլսիվ ծախսերն օգուտ չեն բերում: Ընդհակառակը, առավել դժվարացնում են իրավիճակը: Բավարարության ժամանակավոր զգացումն արագ անցնում է՝ թողնելով դատարկ դրամապանակով և բազմաթիվ անպետք իրերով:

Իմպուլսիվ գնումներից խուսափելու համար ձեզ համար մի քանի պարզ կանոն սահմանեք: Օրինակ՝ գնումներ կատարելիս առաջնորդվեք ցանկով, որը կազմել եք, երբ գտնվել եք համեմատաբար հանգիստ, և ոչ թե՝  անհանգստացած կամ տխուր վիճակում: Կամ էլ ստիպեք ձեզ սպասել 24 ժամ, մինչև կատարեք պլանավորված գնումները: Կարող եք նաև անջատել բոլոր էլեկտրոնային նամակները, որոնք ստանում եք տարբեր խանութներից՝ գայթակղությունից խուսափելու համար: Սիրելի խանութներ գնացեք ոչ թե՝ բանկային քարտով, այլ՝ կանխիկ միջոցներով: Եթե անհրաժեշտություն կա, դիմեք մոտ անձի, ում հետ կարող եք քննարկել ձեր մտադրությունները, և ով անհրաժեշտության դեպքում ձեզ ետ կպահի անհիմն գնումներից:

2. Պարտքով գումար տալ: Օգնության ձեռք մեկնելն ու հարազատներին, ընկերներին որոշակի գումար տալը, իհարկե, հրաշալի է: Բայց դրանով դուք վնաս եք հասցնում ձեր բյուջեին և հարազատների հետ հարաբերություններին: Ժամանակի ընթացքում կարող եք մնալ առանց գումարի և հարազատների: Կարիք ունեցող ընկերոջն օգնել ու նրա հետ ջերմ հարաբերություններ ունենալ կարելի է նաև այլ միջոցներով, ոչ միայն՝ պարտքով գումար տալով: Նրա խնդիրներն այլ ուղիներով լուծելու ճանապարհներ գտեք: Սակայն, եթե ամեն դեպքում որոշել եք գումար առաջարկել, ապա դա ընկալեք՝ որպես նվեր: Այդ դեպքում դուք ձեզ վիրավորված չեք զգա, եթե տեսնեք, որ ձեր ընկերն իրեն նոր հագուստ է գնում  չի շտապում վերադարձնել պարտքը: Եթե ձեզ այդպիսի նվեր չեք կարող թույլ տալ, ապա խուսափեք պարտքով գումար տալուց:

3. Միշտ փակել հաշիվը: Կան մարդիկ, ովքեր հպարտություն են զգում, երբ վճարում են ընկերոջ ճաշի համար, կամ էլ հյուրասիրում են ողջ անձնակազմին: Բայց եթե դուք պարտքեր ունեք, քանի որ սովոր եք միշտ փակել հաշիվը, ապա պետք է սկսել անհանգստանալ: Մարդիկ, ովքեր միշտ այդպես են վարվում, երբեմն տեսնում են, որ ընկերներն ու հարազատները սովորում են այդպիսի վերաբերմունքի՝ սպասելով դրան: Այդ դեպքում դժվար է լինում հասկանալ՝ մարդիկ ցանկանում են ճաշել ձեզ հետ, որովհետև նրանց հաճելի՞ է ժամանակ անցկացնել հենց ձեզ հետ, թե՞ պարզապես այն պատճառով, որ դուք վճարելու եք գումարը:

4. Ձեր ֆինանսական իրավիճակը համեմատեք մյուսների եկամուտների հետ: Շատերը հաջողությունը գնահատում են տան չափով կամ մեքենայի ապրանքանիշով, սակայն դա սխալ մոտեցում է: Մեծ տներն ու թանկ իրերը միայն ցույց են տալիս, որ մարդիկ գերադասում են գումար ծախսել, և ոչ թե՝ այն, թե որքան գումար ունեն նրանք իրականում: Կողմնորոշվեք, թե կյանքում ինչն է ձեզ համար ավելի կարևոր: Ձեր առջև նպատակներ դրեք և մտածեք, թե ինչպիսին եք ցանկանում տեսնել ձեզ 5, 10, 20, 50 տարի անց: Հնարավոր է՝ ցանկանում եք մեծ տուն ունենալ կամ էլ հանգստի գնալ կուտակած մեծ գումարով: Նպատակը որոշելուց հետո ծախսերի մասին որոշում կայացրեք՝ հաշվի առնելով դա: Որևէ մեկին գերազանցելու համար գումար ծախսել, բայց չհասնել նպատակներին՝ հիմարություն է:

5. Ապրել աշխատավարձից՝ աշխատավարձ: Ամեն ամիս պետք է վճարել գումարները և գնել առաջին անհրաժեշտության իրերը, իսկ մյուս ծախսերը դուք անում եք՝ ըստ անձնական նախընտրության: Կարող է այնպես ստացվել, որ դուք ծախսեք ձեր գումարներն ամբողջությամբ՝ առանց գումար պահելու և ապագայում ներդրում կատարելու: Դա նշանակում է, որ սև օրվա համար գումար չեք ունենա: Երբ մարդիկ ծախսում են աշխատած ողջ գումարը, նրանց մոտ բացակայում է ֆինանսական մարտավարությունը: Դրանից խուսափելու համար ամեն ամիս պլանավորեք բյուջեն, որում  առկա են միջոցներ արտակարգ դեպքերի համար: Շատ լավ աշխատող մի կանոն կա՝ սև օրվա համար ձեր ֆոնդը պետք է հավասար լինի 6 ամսվա ընթացքում տնտեսելու պայմաններում ապրելու համար անհրաժեշտ գումարին, իսկ թոշակի անցնելու համար ձեր տնտեսումը պետք է կազմի եկամտի 10 տոկոսը: Այսպիսի բյուջեի կարող եք հասնել միայն այն դեպքում, երբ ունեք ծախսերի պլան:

6. Անտեսել իրականությունը: Եթե խուսափում եք բանկային քարտի գումարը ստուգելուց, կարելի է ասել, որ ապրում եք գումարային կոմայի մեջ: Կարելի է մտածել, որ, եթե ձևացնեք, թե խնդիրներ չկան, դրանք ինքնուրույն կանհետանան: Ոչ, դրանք չեն անհետանա: Ֆինանսներով զբաղվելուց հրաժարվելը նույնն է, ինչ հրաժարվել բժշկի գնալ, երբ հասկանում եք, որ ձեզ հետ մի բան այն չէ: Դրանից խուսափելու միակ միջոցը խնդիրն ուշադիր ուսումնասիրելն ու դրա լուծման պլան կազմելն է: Ժամանակն է զգույշ լինել և ոչ թե՝ արձագանքել արդեն տեղի ունեցած իրադարձություններին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները
Ամենադիտված