Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում Լիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք


Իշխանությունների «օրենսդրական» սվինամարտն իրական դիտորդների դեմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային և քաղաքական շրջանակներում այս օրերին չեն դադարում ինտենսիվ քննադատական անդրադարձներն ու հայտարարությունները՝ կապված Փաշինյանի իշխանության կողմից հերթական բռնատիրական, հակաժողովրդավարական քայլի հետ: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, փաշինյանական իշխանությունը, իր ՔՊ խմբակցությամբ, կարելի է ասել՝ միակողմանիորեն և կայծակնային արագությամբ ընդունեց օրենքի նախագիծ՝ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

Դեռ դնենք մի կողմ այն անկյունաքարային իրողությունը, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ընդունելի են նախատեսվող ընտրություններից առնվազն 1 (մեկ) տարի առաջ: Իսկ տվյալ պարագայում փոփոխություններ, այն էլ՝ խիստ էական փոփոխություններ կատարվում են, երբ հունիսին նախանշված ԱԺ ընտրություններին մնացել է հազիվ մի քանի ամիս: Սա իսկապես էլ անկյունաքարային հանգամանք է՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների տեսանկյունից: Բայց կրկնենք. սա դեռ մի կողմ:

Ինքնին այն, թե ՔՊ-ն ինչպես այդ նախագիծը բերեց ԱԺ, ինչպես այն «դակեց», արդեն պրոբլեմային է, եթե այլ բան չասվի: Էսպես՝ «ոտքի վրա», կայծակնային արագությամբ բերում և մի գիշերվա մեջ ԱԺ օրակարգ են մտցնում «Ընտրական օրենսգրքի» խնդրահարույց փոփոխություններ, որոնց անթաքույց նպատակը իշխանության վերահսկողության տակ չգտնվող դիտորդների գործունեությունը սահմանափակելն է, եթե ոչ՝ ընդհանրապես արգելափակելը:

Ավելին, նախագծի արտահերթ կամ արագացված քննարկմանը հաջորդում է քվեարկությունը, որը մի կերպ գլուխ են բերում բացառապես քպական մեծամասնությամբ. պետք էր առնվազն 65 «կողմ», ՔՊ 71 անձից բաղկացած խմբակցությունը մի կերպ այդ 65 ձայնն ապահովում է: Վե՛րջ, փոփոխությունները կատարված են, դիտորդական գործունեությունը, մեծ հաշվով, արգելափակված:

Հատկանշական է նաև այն, որ քպականներն արագընթաց քննարկման ժամանակ չեն էլ թաքցնում, որ իրենց բուն նպատակը փաշինյանական «նադզորից» դուրս գտնվող դիտորդական կազմակերպությունների արգելափակումն է, ընտրություններին մոտ չթողնելը: Տո հենց անվանապես էլ նշում են, որ առաջին հերթին նկատի ունեն «ՀայաՔվեն»: Ասում են, թե «Հայաքվեն» քաղաքականացված է, ուստի չի կարող ու չպետք է դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ունենա: Հայտարարություն, որը բազմիցս հերքվել է, ավելին՝ նույնիսկ ԿԸՀ-ն որևէ փաստ չի գտել այդ առումով: Փոխարենը, բնականաբար, ոչ մի խոսք այն մասին, որ հենց պրոիշխանական «դիտորդական» կազմակերպություններն են (անվանապես չնշենք, այնքան որ հանրատխրահռչակ են) ընդգծված քաղաքականացված: Ավելին, դրանցից մեկի ղեկավարը փաշինյանական ինչ նախաձեռնություն կա, դրանցում մշտաընդգրկված է:

Պարզից էլ պարզ է, որ իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություններով են հանդես գալիս ընտրությունների ժամանակ, ինչպես, օրինակ՝ «ՀայաՔվեն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը» և այլն, ինչպես ասվում է՝ լա՜վ ցավեցրել են Փաշինյանին ու նրա քպականներին, մանավանդ Գյումրու, Փարաքարի, նաև՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Եվ պարզ է նաև, որ փաշինյանական իշխանությունը, առանց երկար-բարակ անելու, հևիհև կատարում է փոփոխություններ, որպեսզի սահմանափակի կամ արգելափակի նման կազմակերպությունների գործունեությունը: Իշխանության նպատակը ակնբախ է. ընտրությունների ժամանակ առավելագույն անվերահսկելիություն ունենալ՝ խախտումներ ու ընտրակեղծիքներ կատարելու, ինքնավերարտադրվելու համար: Հապա էլ ի՞նչ նպատակ կարող է հետապնդել իրապես անկախ դիտորդներից ձերբազատվելու այս քայլը: Ժողովրդական հայտնի խոսք կա. «Գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»:

Բանահյուսությունից կտրուկ վերադառնալով բուն հարցին՝ կարծում ենք, որ տեղին է ներկայացնել նաև Հանրային դաշինքի անունից տարածված հայտարարության մի քանի ընդգծումներ՝ հիշյալ օրինագծի վերաբերյալ: Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը, բնականաբար, անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարքները: Մասնավորապես, ըստ նրանց, այդ օրինագծով իշխանությունը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։ Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում: Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում են իշխանության վերահսկման մեխանիզմները, այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։

Ինչ վերաբերում է դետալային կոնկրետ դիտողություններին, ապա առանձնացնենք հատկանշական մի քանիսը, օրինակ՝ «արված փոփոխությամբ ներդրվում է «քաղաքական չեզոքության» սուբյեկտիվ չափանիշ, ըստ որի՝ դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք դառնալ գործունեության սահմանափակման կամ պատժիչ սանկցիայի համար»։ Բացի այդ, արվել է ԿԸՀ հայեցողության էական ընդլայնում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների (այսինքն՝ ԿԸՀ-ն ինչ ուզի՝ կանի):

Սա, նկատենք, դիտողությունների միայն մի փոքր մասն է:

Ակնհայտ է, որ ի դեմս այս քպականացված փոփոխության, գործ ունենք ժողովրդավարության, ընտրական մեխանիզմի, իշխանության հանրային վերահսկման առանց դրա էլ թուլացած հնարավորությունների էլ ավելի նվազեցման հետ:

Սա, մեր մեջ ասած, ուղիղ հետևանքն է այն բանի, որ Արևմուտքը, Եվրամիության ներկայացուցիչները, հիշո՞ւմ եք, գործնականում հայտարարեցին, որ Փաշինյանի իշխանությանը փող են տալիս, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն ինչ ուզեն, անեն: Այսինքն, «դեմոկրատական» Արևմուտքը նաև ֆինանսապես խթանում է Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդի կամքի բռնաբարությունը: Դե, ինչպես Մոլդովայում արեցին, կամ, միգուցե, ավելի վատ:

Հաջորդը՝ կարելի է կանխատեսել, որ ՔՊ-ն մի «հրատապ փոփոխություն» էլ կբերի, որով արդեն կոնկրետ քաղաքական ուժերի, կուսակցությունների, անձանց «չորով» կարգելի մասնակցել առաջիկա ընտրություններին:

Լսեք, իբր ինչո՞ւ եք այդքան չարչարվում: Մենք այստեղ մի առաջարկություն ունենք: Միանգամից մի 2 կետանոց «օրենք» ընդունեք, ասենք, այս բովանդակությամբ.

«Հոդված 1. Արգելվում է Նիկոլ Փաշինյանին և նրան հավասարեցված ՔՊ-ականներին «քլնգելը» (կամ դեմ լինելը):

Հոդված 2. Արգելվում է որևէ դիտորդական առաքելության կամ քաղաքական ուժի ներգրավումն ընտրություններին, եթե այն Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում չի տվել»:

Հա, ի՞նչ, Փաշինյանին հռչակեք Հայաստանի ցմահ վարչապետ, պրծնի-գնա: Էլ էս ձևական ծեքծեքումներն ինչի համար են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԱդրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան
Ամենադիտված