Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները


Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում աստիճանաբար ձևավորվել է մի պատկերացում, ըստ որի, հայրենիքը, պետությունը և ինքնությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն։ Այս մոտեցումը ներկայացվում է ոչ թե որպես քննարկման ենթակա քաղաքական թեզ, այլ որպես ժամանակի և պատմության կողմից թելադրված անխուսափելի անհրաժեշտություն։ Այն հիմնվում է այն տրամաբանության վրա, որ ժամանակակից աշխարհում ինքնությունները գործում են պետությունների միջոցով, իսկ պետականության բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է ինքնության քայքայման։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է թվալ իրատեսական և նույնիսկ պաշտպանողական, սակայն ավելի խորքային դիտարկումը բացահայտում է դրա ներքին հակասությունները և ազգային ինքնության ամբողջական ընկալման համար վտանգավոր կողմերը։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում, անշուշտ, պետությունն է հանդիսանում իրավական հիմնական սուբյեկտը։ Քաղաքացիական իրավունքները, անվտանգությունը, սոցիալական պաշտպանությունն ու քաղաքական ներկայացվածությունը իրականություն են դառնում պետական ինստիտուտների միջոցով։ Այս իմաստով պետությունն իսկապես առանցքային գործոն է ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում։ Պատմությունն էլ բազմիցս ցույց է տվել, որ պետականության բացակայությունը ժողովուրդներին թողնում է խոցելի դիրքում, զրկում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունից և հաճախ հանգեցնում է քաղաքական ու մշակութային ճնշումների։

Սակայն այս իրողությունից բխեցնել, թե հայրենիքն ամբողջությամբ նույնանում է պետության հետ, արդեն իսկ խնդրահարույց է։ Հայ ժողովրդի պատմական փորձը խոսում է հակառակի մասին։ Հայկական ինքնությունը ձևավորվել է պետականության պայմաններում, սակայն պահպանվել է նաև դրա բացակայության ընթացքում։ Դարեր շարունակ, երբ հայկական պետականություն գոյություն չի ունեցել, հայրենիքի գաղափարը չի վերացել։ Այն ապրել է լեզվի, հավատքի, պատմական հիշողության, մշակութային ավանդույթի և հոգևոր ինքնագիտակցության միջոցով։ Եթե հայրենիքը ամբողջությամբ նույնացվեր պետության հետ, ապա միջնադարյան և նոր ժամանակների հայությունը պետք է համարվեր առանց հայրենիքի գոյություն ունեցող հանրույթ, ինչը ակնհայտորեն հակասում է պատմական իրականությանը։

Պետականությունն, անկասկած, կարևոր դեր է խաղացել ինստիտուցիոնալ հիշողության, քաղաքական մտածողության և ինքնիշխանության գաղափարի ձևավորման գործում։ Հին և միջնադարյան հայկական թագավորությունները ստեղծել են այն արժեքային և իրավական հիմքերը, որոնց վրա հետագայում ձևավորվել է ազգային ինքնագիտակցությունը։ Սակայն նույն պատմությունը նաև ապացուցում է, որ պետության կորստից հետո այդ գործառույթների մեծ մասը փոխանցվել է ոչ պետական ինստիտուտներին։ Եկեղեցին, կրթական ավանդույթը, գրավոր լեզուն և մշակութային ինքնակազմակերպումը դարեր շարունակ ապահովել են ինքնության շարունակականությունը՝ անկախ պետական իշխանության առկայությունից։

Այս համատեքստում ինքնության սահմանափակումը միայն գործող պետական կազմակերպա-իրավական ձևով հանգեցնում է գաղափարական աղճատման։ Հայրենասիրությունը սկսում է մեկնաբանվել որպես վարչարարական պարտականությունների կատարում, օրինապահություն և հարկային պարտավորությունների իրականացում։ Այդ մոտեցման մեջ ազգային ինքնությունը վերածվում է քաղաքացիական վարքագծի կանոնների համադրության, մինչդեռ դրա մշակութային, պատմական և քաղաքակրթական շերտերը մղվում են երկրորդ պլան կամ ներկայացվում են որպես անցյալին պատկանող, այլևս գործառույթ չունեցող երևույթներ։ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», «Հայրենիքը պետությունն է. եղի՛ր օրինապահ», «Հայրենիքը պետությունն է.վճարի՛ր հարկերդ». այս կրկնվող կառուցվածքը հայրենասիրությունը վերածում է վարչարարական վարքագծի, իսկ ինքնությունը՝ քաղաքացիական պարտականությունների հավաքածուի, որի մեջ այլևս տեղ չի մնում պատմական հիշողության, մշակութային շարունակականության և ազգային ինքնության հոգևոր չափման համար։

Սակայն հայ մշակութային մտածողության մեջ հայրենիքը երբեք չի սահմանափակվել հրահանգներով։ Հովհաննես Շիրազը վաղուց էր ձևակերպել այս միտքը ոչ որպես քաղաքական պահանջ, այլ որպես ներքին ճանաչում. «Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա»։ Այս տողերում հայրենիքը ապրում է ոչ թե արտասանության, այլ ներսից կրելու, ցավի և անձնական պատկանելության մեջ։ Նույն ներքին աշխարհընկալումն է ձևակերպում նաև Պարույր Սևակը, երբ գրում է, որ հայրենիքի անունը արտասանելիս ձեռքը դրվում է սրտի վրա՝ ոչ թե երդման ձևի համար, այլ որպեսզի այն «հանկարծակի չպայթի դողից»։ Այստեղ հայրենիքը գաղափար չէ, այլ ծանրություն, որը մարդը կրում է իր ներսում։ Իսկ երբ Սևակն արձանագրում է, թե Սուրբ Գրքերը «յուղոտ բերանով են ծամում», նա նախազգուշացնում է այն վտանգի մասին, երբ ամենասրբազանը վերածվում է շահարկման և սպառման նյութի։ Ինչպես ինքն է ընդգծում մեկ այլ տեղ, «մեզ մեր հայրենիքում սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»։

Հատկապես խնդրահարույց է այն պնդումը, ըստ որի, գործող պետական տարածքը պետք է ընկալվի ոչ թե որպես պատմական կորուստների հետևանք, այլ որպես ամբողջական և ավարտուն հայրենիք, իսկ պատմական փորձը՝ որպես միայն նախազգուշացում՝ այլևս չկրկնելու այդ ճանապարհը։ Այս մոտեցումը ենթադրում է, որ պատմական հիշողությունը պետք է կատարի սահմանափակող դեր և չդառնա ինքնության կենսունակ բաղադրիչ։ Մինչդեռ պատմությունը ինքնություն ձևավորող ոչ միայն սխալների հիշեցում է, այլ նաև շարունակականության և ինքնագիտակցության աղբյուր։

Այս հանգամանքի անտեսումը ստեղծում է վտանգ ազգային ամբողջականության ընկալման համար։ Սփյուռքը, որը դարեր շարունակ եղել է հայ ինքնության պահպանման և վերարտադրության առանցքային միջավայրերից մեկը, այս տրամաբանության մեջ հայտնվում է գաղափարական դաշտից դուրս։ Եթե ինքնությունը ամբողջությամբ նույնացվում է գործող պետության հետ, ապա պետական սահմաններից դուրս գտնվող միլիոնավոր հայեր փաստացի զրկվում են լիարժեք հայրենիք ունենալու զգացումից, ինչը խորացնում է ազգային ներքին պառակտումը։

Պետությունը պատասխանատվություն է, ինչպես պատասխանատվություն է նաև ազատությունը։ Սակայն պատասխանատվությունը չի կարող հիմնվել ինքնության նեղացման և պատմական ամբողջության մերժման վրա։ Ազգային ինքնության ուժը միշտ եղել է դրա բազմաշերտ լինելու մեջ՝ քաղաքական, մշակութային, հոգևոր և պատմական բաղադրիչների համադրության մեջ։ Պետությունը կարող է և պետք է լինի այդ ինքնության քաղաքական արտահայտությունը, բայց այն չի կարող փոխարինել ամբողջական հայրենիքի գաղափարին։

Այսպիսով, պետության կարևորության ընդգծումն ինքնին խնդրահարույց չէ, սակայն այն վտանգավոր է դառնում այն պահին, երբ վերածվում է բացարձակացման։ Հայկական պատմական փորձը հուշում է, որ ինքնության կենսունակությունը պայմանավորված է եղել ոչ միայն պետականությամբ, այլ նաև այն արժեքներով ու ինստիտուտներով, որոնք գործել են պետականությունից անկախ։ Հետևաբար, ազգային մտածողության առողջ զարգացման համար անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը քաղաքական իրատեսության և պատմական-քաղաքակրթական ամբողջականության միջև՝ չնեղացնելով հայրենիքը միայն պետական սահմանների շրջանակում։

Պետությունն անհրաժեշտ է հայրենիքի համար, սակայն երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը։ Այդ պահին ինքնությունը դադարում է ապրել որպես հիշողություն, մշակույթ և հոգի, և սկսում է գործել միայն որպես պարտականություն։ Ըստ էության, ինքնությունը չի կորսվում այն օրը, երբ պետությունը թուլանում է, այլ այն օրը, երբ հայրենիքը սկսում են բացատրել միայն պետության լեզվով։ Պետությունը կարող է սահմաններ ունենալ, բայց հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ ինքնությունը դեռ չի սովորել խոսել միայն հրահանգների լեզվով: Երբ հայրենիքը վերածվում է պարտականության, ինքնությունը դադարում է լինել ընտրություն:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ
Ամենադիտված