Պատանդները լքում են EgyptAir-ի օդանավը (տեսանյութ)
TVEgyptAir ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռից ազատ են արձակվել 50 ուղևորները, բացի օդանավի անձնակազմից և հինգ օտարերկրացուց։ Այդ մասին հաղորդում է ЭРТ-1 հեռուստաալիքը: Ավելի վաղ, ինքնաթիռը, որն իրականացնում էր Ալեքսանդրիա-Կիպրոս չվերթը, վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: Տեղական ոստիկանությունը և երկրի ԱԳՆ-ն հաստատել են օդանավի զավթումը:
Եգիպտական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռում 10 ամերիկացի և 8 բրիտանացի կա:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։
Մի շարք պարբերականների տեղեկություններով՝ օդանավում զինված տղամարդ կա: Չի բացառվում, որ նա մահապարտի գոտի է կրում: