Պատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե Հովհաննիսյան Իրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)


«Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եռացող աշխարհում, որտեղ պատերազմները, ռազմական բախումները չեն դադարում, մեր երկրի իշխանությունները Հարավային Կովկասը «խաղաղության կղզյակ» են փորձում դարձնել։ Բայց այդպիսի կղզյակ լինելու համար առնվազն թիկունքում պետք է շարունակեր զարգանալ հայերով բնակեցված Արցախը։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս փաստում է՝ աշխարհում քաղաքական նոր իրողություններ են։ «Ցավոք, Արցախը նաև նախադեպ դարձավ աշխարհի համար այն առումով, որ ուժի կիրառմամբ այսօր կարելի է հարցեր լուծել, և, ըստ էության, քաղաքականության մեջ դրվագներից մեկը դարձել են ռազմական գործողությունները կամ պատերազմները։ Եթե աշխարհը կամ քաղաքական աշխարհը չէր ընդունում ուժի կիրառումը, հիմա, կարծես թե, դա նորմա է դարձել։ Չնայած երբևէ չի կարելի դա որպես փաստ ընկալել և չընդունել, որ ինչ-որ մի պահի իրավունքի ուժն է, ի վերջո, հաստատվելու։ Պետք է գիտակցենք, որ աշխարհակարգն, ընդհանուր առմամբ, փոխվում է, և յուրաքանչյուրը փորձում է այդ նոր աշխարհակարգում իր հաստատուն տեղն ունենալ։ Բոլորն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ։ Այս իշխանությունները փորձում են ավելի շատ պոպուլիզմով համեմված աշխատանք ցույց տալ, բայց տեսնում ենք, որ իրականում որևէ աշխատանք չի տարվում։ Իշխանությունները որպես սուբյեկտ չեն դիտարկվում։ Ակնհայտ է, որ իրենք այստեղ ավելի շատ կատարողի դերում են։ Այսօր կարծես գնդակի կամ քամու ազդեցության տակ գտնվող փուչիկի նման այս ու այն կողմ շպրտվելով՝ իշխանությունները ուզում են ցույց տալ մեր հասարակությանը, որ իրենք իբրև թե աշխատանք են տանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Աշխարհի ներկա իրողության մեջ դու ընդունել ես, որ քո ազգի ինչ-որ մի հատվածի պետք է զենքի ուժի ներքո բռնի տեղահանեն իր հայրենիքից, և այնուհետև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը դրա համար շնորհակալություն հայտնի թշնամական պետության նախագահին, և դա ձևակերպվի որպես քաղաքական կամքի դրսևորում։ Ակնհայտ է, որ հենց սա արդեն իսկ խաղաղություն չէ, և սա անվտանգային լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Ադրբեջանը, Թուրքիան ունեն նախադեպ զենքի կիրառմամբ քո պատմական վայրերից, քո հայրենիքից, ըստ էության, քեզ դուրս շպրտելու և դա մարսելու, մարսելու նաև միջազգային հարթակներում, որովհետև Հայաստանի իշխանությունները դա լեգիտիմացնում են, որպեսզի Ադրբեջանի արածներն աշխարհը նորմալ ընկալի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Նկատում է՝ սա վտանգավոր նախադեպ է Հայաստանի համար։ «Խաղաղության դարաշրջանի «կերտումը» սկսելուց կամ դրա՝ ընթացքի մեջ լինելը հայտարարելուց հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունները։ Այս իշխանությունները որքան էլ մեր հասարակության համար կոկորդ պատռեն, որ իբրև թե «Զանգեզուրի միջանցք» կամ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթները գոյություն չունեն, մեր ինքնիշխանությանը որևէ վտանգ չի սպառնում, հակառակը՝ ինքնիշխան ենք, միևնույնն է, դա փուչիկ է, այդ ամենը տեսնում ենք միայն ներքին քաղաքական դաշտում հակազդեցության համար, բայց դրսում նրանց կողմից նման խոսույթ չենք լսում, ինչ-որ պայքար այդ ուղղությամբ չենք տեսնում։ Նույնիսկ հակված եմ մտածելու, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ տեղյակ չեն այն գործընթացներից կամ այն ապագայից, ինչպես իրենք են շատ սիրում ասել, որը սպասում է մեզ բոլորիս, սպասում է Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ մյուս կողմից՝ եթե դու առ այսօր ունես գերեվարված, պատանդառված ազգակիցներ, ունես մոտ 150 հազար հայրենակիցներ, որոնք այսօր բռնի տեղահանված են և ունեն փախստականի կարգավիճակ, ունես օկուպացված հայկական տարածքներ, որտեղ ամենայն արագությամբ ոչնչացվում է հայկական հետքը, չես կարող խոսել խաղաղության մասին։ Այդ խաղաղությունը որևէ մեկը չի ընկալելու, հետևաբար, նույնիսկ այն գերտերությունների դեպքում, որոնք խաղում են այդ խաղը, դա բխում է զուտ իրենց շահերից, իրենք իրենց երկրի շահերն են առաջ տանում, մասնավորապես՝ տնտեսական շահը։ Թե՛ գերտերությունները, թե՛ միջազգային խաղացողները, թե՛ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ որևէ կերպ խաղաղություն չի հաստատվել կամ առնվազն այս փխրուն ու հարաբերական, ձևական խաղաղությունը ժամանակավոր բնույթ է կրում, մինչ այդ հզորների կողմից Հայաստանի կլանումը»,- նշում է մեր զրուցակիցը։

Զուգահեռաբար շարունակվում են բռնաճնշումները երկրի ներսում՝ քաղբանտարկյալների թվի աճ, Եկեղեցու դեմ հարձակումներ։ «Քաղաքական բանտարկյալների մասով վստահ կարող եմ ասել, որ դա սպառնալիք է, ուղերձ հանրությանը։ Այսօր կալանավորվելը, ձերբակալվելը Հայաստանի իրավական դաշտում ունի նոր ձևակերպում՝ պատիժ։ Եթե իշխանություններն ուզում են պատժել որևէ մեկին, կեղծ գործեր են «կարում», կեղծ մեղադրանքներ հորինում, կպցնում մարդկանց և ուղղակի տանում կալանքի։ Քաղբանտարկյալները հասարակության բոլոր շերտերից են։ Յուրաքանչյուրն ինչ-որ մի շերտի համար ազդակ, ուղերձ է, որ այդ շերտն ուղղակի խելոք, զգույշ, վախեցած մնա։ Չեմ կարող ասել, որ սա ընդհանրապես չունի ազդեցություն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա բոլորի վրա հաստատ չի ազդում, և ովքեր գիտակցում են, որ երբևէ այլևս կորցնելու ոչինչ չեն ունենա, եթե կորցնեն հայրենիքն այն պարագայում, եթե այս իշխանությունները շարունակեն իշխանավարել, նրանք շարունակում են իրենց պայքարը։ Ինչ վերաբերում է Եկեղեցուն։ Ինչոր կենտրոնից կամ կենտրոններից էին մեզ ուղարկված այս իշխանությունները, նրանց մեծ օգնությամբ 2018 թվականին զավթվեց իշխանությունը՝ գունավոր հեղափոխությունների շարքի մեջ։ Վստահաբար կարող եմ ասել, որ Եկեղեցու հետ կատարվողը դրա շարունակությունն է։ Եթե նայում ենք գունավոր հեղափոխությունների պատմությունը, ապա հիմնականում դրանք սկսվել են ազգային արժեքների ջարդով, ինչը մեզ մոտ եղավ 2018 թվականից։ Այն ժամանակ ևս անդրադարձան Եկեղեցուն, ժողովրդի համար դա նորություն էր, կար հակազդեցություն, դադարեցրին հարձակումները։ Տարիների ընթացքում, երբ բոլոր առումներով այս իշխանությունները կարողացել են թուլացնել ժողովրդի զգոնությունը, հիմա հարմար պահն է այդ ծրագրի շարունակության համար։ Եկեղեցին մեր պետության գլխավոր հենասյունն է, վերջին երկու-երեք տարվա հարցումներից պարզ է դառնում, որ, որպես կառույց, ամենաբարձր հեղինակությունն ունի Հայ առաքելական եկեղեցին։ 2018 թվականին փորձեցին մեր հերոսապատումն արժեզրկել, երբ հայտարարեցին, որ բոլոր հերոսները թալանչիներ են, կեղեքողներ, և ժողովրդի մեջ փորձեցին կասկած դնել, ինչ-որ տեղ էլ հաջողեցին։ Հիմա նույն ծրագիրը փորձում են օգտագործել նաև Եկեղեցու մասով։ Թիրախավորում են մեր հոգևոր հայրերին, մեկն «ահաբեկիչ» է, մյուսը՝ «թալանչի», այն մյուսն էլ «Եկեղեցու օրենքներով չի ապրում»։ Բոլոր հոգևորականների դատական նիստերին մասնակցում եմ։ Հանրային մեղադրողների կեցվածքից, խոսքից, հայացքից երևում է, որ հասկանում են՝ աբսուրդ է այն ամենը, ինչ անում են։ Բայց անում են, կանգ չեն առնում, որովհետև ունեն հրահանգ։ Իրենք արժանապատվության և այս իշխանություններին ծառա լինելու միջև ընտրել են ծառա լինելը։ Ակնհայտ է, որ այդ քրեական գործերում որևէ փաստարկ չկա։ Փաստաբանները հաճախ նշում են, որ այդ գործերի մեջ չկա իրավաբանություն, և իրենք այլևս չեն կարողանում իրավաբանություն իրականացնել։ Այստեղ զուտ ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՏնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹրամփը նշել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի պայմաններըԵղունգների վիճակի փոփոխությունները կարող են շաքարախտի զարգացման նշան լինելԱդրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԱրզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲրունեյի սուլթանն անձամբ է վարել ինքնաթիռը ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին ժամանելիսՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում Ոչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանԻրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ) Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԿոտայքում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի թևն ամպnւտացվել էԵրեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում
Ամենադիտված