WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը


Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական պարտքի խայտառակ մեծացումը վերջին տարիներին դարձել է տնտեսության առանցքային խնդիրներից մեկը, որը ոչ միայն ֆինանսական ճնշում է ստեղծում, այլև լրջորեն սպառնում է երկրի տնտեսական անկայունությանը և ապագա զարգացման հեռանկարներին: 2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ պետական պարտքը հասել է 14,5 միլիարդ դոլարի, որը ներառում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի հանրագումարը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 13,1 տոկոսով կամ շուրջ 1,7 միլիարդ դոլարով, իսկ 2018 թ. համեմատ ավելացել է մոտ 2,2 անգամ:

Կոնկրետ 2024 թ. համեմատ աճը հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի կտրուկ բարձրացմամբ, որը տարեվերջին կազմել է 7,5 միլիարդ դոլար՝ տարեսկզբից ավելանալով 1,1 միլիարդով կամ 17,3 տոկոսով, մինչդեռ ներքին պարտքի հիմնական մասը ձևավորվում է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերով:

Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ՝ պետությունը ստիպված է մարել նաև հին պարտքերը, և հատկապես 2025 թվականը եղել է ծանր տարի այդ առումով, քանի որ մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխել է 750 միլիարդ դոլար ծավալով եվրոբոնդեր, որոնք նոր և ավելի թանկ պարտք են հանդիսացել՝ արտաքին պարտքի կառուցվածքում մեծացնելով ծանրաբեռնվածությունը: Այս եվրոբոնդերի թողարկումը ստիպել է պետությանը ավելի բարձր տոկոսադրույքներով պարտավորություններ ստանձնել, ինչը հանգեցրել է ընդհանուր պարտքի բեռի աճին, մինչդեռ ֆինանսների նախարարության հրապարակած՝ 2026 թվականի փոխառությունների ծրագիրը ցույց է տալիս, որ բյուջեի պակասուրդը կկազմի 537 միլիարդ դրամ՝ ֆինանսավորվելով 210 միլիարդով՝ ներքին աղբյուրներից և 327 միլիարդով՝ արտաքինից, իսկ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կավելանա 3,3 տոկոսային կետով: Այս թվերը հստակ ցույց են տալիս պարտքի աճի անկայուն դինամիկան, որտեղ կառավարությունը շարունակում է հենվել պարտքային ֆինանսավորման վրա՝ առանց բավարար միջոցներ ապահովելու բյուջեի կայունացման կամ եկամուտների բարձրացման ուղղությամբ:

Հայաստանի պարտքային վիճակը հատկապես անբարենպաստ է տարածաշրջանային համատեքստում, քանի որ Հարավային Կովկասի երկրների շարքում այն ունի ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձր պարտքի մակարդակը: Մասնավորաբար, ըստ ԱՄՀ տվյալների՝ այն կազմում է 53,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է հարևանների ցուցանիշները. օրինակ՝ Վրաստանում այն 34,2 տոկոս է, Իրանում՝ 35,6 տոկոս, Ռուսաստանում՝ ընդամենը 23,1 տոկոս, իսկ Թուրքիայում և Ադրբեջանում, համապատասխանաբար, 24,3 և 22,4 տոկոս, ինչը նշանակում է, որ Հայաստանը կրկնակի, նույնիսկ եռակի ավելի ծանրաբեռնված է պարտքերով, քան հարևանները։ Սա ստեղծում է անհամեմատ վատ դիրքեր տնտեսական մրցունակության և ֆինանսական անկայունության առումով: Համեմատությունը ոչ միայն վեր է հանում կառավարության ֆինանսական քաղաքականության թերությունները, այլև ընդգծում է, թե ինչպես է պարտքի բեռը դառնում խոչընդոտ տարածաշրջանային առևտրի, ներդրումների և տնտեսական ինտեգրման համար:

Պարտքի այս բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ տնտեսությունից հավաքված հարկերի գրեթե 14 տոկոսը ծախսվում է միայն տոկոսների վճարման վրա, իսկ վերջին տարիներին պարտքի սպասարկման ծախսերը տարեկան հասնում են 1 միլիարդ դոլարի, ինչը նախկինում 2-3 անգամ ցածր էր։ Եթե պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը լիներ 25-26 տոկոս, ապա այդ ծախսերը կկրճատվեին առնվազն կրկնակի՝ միջոցներ ազատելով սոցիալական, ենթակառուցվածքային և պաշտպանական ծրագրերի համար: Այնինչ, պարտքային բեռի աճը և 7 տարում պարտքը 6,7 միլիարդից 14,5 միլիարդ դոլարի հասցնելը վկայում է իշխանությունների անզուսպ պարտքային ախորժակի մասին, որն այժմ նրանք նույնիսկ փորձում են ներկայացնել որպես «առավելություն» կամ «հնարավորություն», թեև դա շատ լուրջ մտահոգության առարկա է։

Պարտքի ավելացման վտանգները բազմաշերտ են և կարող են հանգեցնել սարսափելի հետևանքների, եթե ժամանակին չձեռնարկվեն միջոցներ, քանի որ բարձր պարտքային բեռը սահմանափակում է բյուջետային ճկունությունը՝ ստիպելով կառավարությանը առաջնահերթություն տալ դրա սպասարկմանը, ինչի արդյունքում կզոհաբերվի կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը: Իսկ եթե գլոբալ տնտեսական ճգնաժամ առաջանա, տոկոսադրույքները կտրուկ բարձրանան կամ «թանկանան» արտարժույթները, որոնցով Հայաստանը պետք է կատարի իր պարտքի վճարման պարտավորությունները, ապա սպասարկման ծախսերը կարող են միանգամից ավելանալ՝ հանգեցնելով բյուջետային ճգնաժամի, հարկային բարձրացումների կամ նոր պարտքերի շղթայական ցիկլի, ինչը կխաթարի ներդրողների վստահությունը և կսահմանափակի տնտեսական աճը:

Պատմականորեն բարձր պարտքային մակարդակները հաճախ հանգեցրել են սուվերեն պարտքի ճգնաժամերի, ինչպես Հունաստանում 2010 թվականներին կամ Արգենտինայում, որտեղ պարտք/ՀՆԱ հարաբերակցության՝ 50 տոկոսից անցնելը պատճառ դարձավ լուրջ անկայունացման գործընթացի մեկնարկի։ Հայաստանի դեպքում դա կարող է ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով կախվածությունը արտաքին օգնությունից, հանրագումարային փոխանցումներից և այլ գործոններից:

Ավելին, թեև ներքին պարտքի աճը թվում է «անվտանգ», իրականում ռիսկային է, քանի որ հիմնված է տեղական բանկերի և ռեզիդենտների վրա, սակայն տոկոսադրույքները երբեմն խրախուսում են կապիտալի արտահոսքը և ինֆլյացիոն ճնշումները։ Իսկ եթե տեղական շուկան սկսի լճանալ, կառավարությունը ստիպված կլինի դիմել արտաքին շուկաներին՝ ավելի բարձր ռիսկերով: Տարածաշրջանային համեմատության առումով հատկանշական է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցածր պարտքերը թույլ են տալիս նրանց ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ռազմական հզորացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ Վրաստանն իր ցածր պարտքով ավելի հեշտությամբ գրավում է օտարերկրյա ներդրումներ: Այս ամենը անհավասարակշռություն է ստեղծում՝ ոչ հօգուտ Հայաստանի։

Կառավարության պատճառաբանությունը, թե պարտքը «հնարավորություն» է ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի համար, անտեսում է այն փաստը, որ առանց արդյունավետ օգտագործման այն դառնում է ծանր շղթա, որը սահմանափակում է ֆիսկալ քաղաքականության ճկունությունը, խրախուսում է կոռուպցիան և հանգեցնում է տնտեսական դանդաղման:

Հայաստանի տնտեսական ապագայի մասով պարտքերով երկիր պահելը կարող է դառնալ դանդաղ գործող ռումբ։ Պետական պարտքի արագ աճի տեմպի առաջն առնելու համար կառավարությունն ուղղակի պարտավոր է անհապաղ անցնել խիստ ֆիսկալ քաղաքականության, կրճատել ոչ արդյունավետ ծախսերը, խթանել հարկային բազան՝ առանց բարձրացնելու դրույքաչափերը, և խրախուսել մասնավոր ներդրումները:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է
Ամենադիտված