Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար

Վերլուծություն

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր արշավանքում Նիկոլ Փաշինյանն ու նրա խամաճիկը դարձած իրավապահներն արդեն վաղուց հատել են ողջամտության և տրամաբանության բոլոր սահմանները։ Քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2026 թ. հունվարի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դատական ակտը չկատարելու և համակցության հատկանիշներով։

Հունվարի 15-ին Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Եպիսկոպոսը պահանջում էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և, որպես հետևանք, վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ 2026 թ. հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Օրեր անց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը քաղաքացիական գործի շրջանակում տրված կատարողական թերթով արգելել էր իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, եկեղեցու կանոնադրությամբ, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով կատարել թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։

Բացի այդ, ըստ դատական ակտի, չպետք է խոչընդոտվեր Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցների տնօրինումը և ֆինանսական գործարքների իրականացումը՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Հունվարի 27-ին հայտարարվեց, որ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, իսկ արդեն հաջորդ օրը նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փաստաբանները պնդում են, որ թեմի առաջնորդը ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապվում Կաթողիկոսի հետ, և այստեղ դատական աշխարհիկ ատյաններն ու Աշխատանքային օրենսգիրքը որևէ կապ չունեն։

Ավելին, վստահ են, որ քրեական վարույթի նպատակն է թույլ չտալ, որ Վեհափառ հայրապետը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները դուրս գան Հայաստանից։ Այս վարկածը համեմատաբար ավելի տրամաբանական է թվում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ եպիսկոպոսների ելքը երկրից թույլ չտալու համար, առավել ևս, որ փետրվարի կեսերին Ավստրիայում կայանալու է եպիսկոպոսաց ժողովը, որտեղ կարող են քննարկել նաև մյուս տիրադավ եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը։

Իսկ դա կնշանակի, որ Փաշինյանը լուրջ պարտություն է կրել եկեղեցու դեմ իր պատերազմի ճակատամարտերից մեկում։ Եվ այժմ գործող իշխանությունները ոչ միայն փորձում են վնասել Հայ Առաքելական Եկեղեցուն, այլ նաև իրենց կողմը անցած հոգևորականներին ցույց տալ, թե կանգնած են նրանց թիկունքին։ Հակառակ պարագայում նույնիսկ տիրադավ եպիսկոպոսներն ու քահանաները ի վերջո կհասկանան, որ իրենց շահերից է բխում վերադառնալ եկեղեցու գիրկը։

Մանե Կիրակոսյան

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրըՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանՏավուշում կանխվել է հրդեհի տարածումըՇարա Բուլետը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանԶբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ ԹուրքիաՀունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները․ ՇՄՆԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավորԱյս կանաչիներն անփոխարինելի են շոգ եղանակին. շոգ եղանակին հագեցնող մթերքներըԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըԲեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. ՄյունխենԻրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունըՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՍպայական կազմի զինծառայողները հիփոթեքային վարկի մի մասը կկարողանան ուղղել բնակարանի վերանորոգմանը. նոր նախագիծԿրասնոդարի առևտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակված տղամարդը հայտնել է իր արարքի պատճառըԲայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասինԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերըՍիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԲժիշկը խոսել է փքվածության հիմնական պատճառների մասինԱhաբեկչական հարձակում Պակիստանում, զnhվել է 7 մարդԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
Ամենադիտված