«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. Զաքարյան Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը


Ինչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին

Հասարակություն

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը շարժում է, որը միավորում է նրանց, ովքեր հավատում են կրթությանը՝ որպես հասարակական փոփոխությունների շարժիչ ուժի։

Մեզ հետ զրույցում կազմակերպության մարդկային ռեսուրսների և մշակույթի բաժնի ղեկավար Տաթևիկ Կարապետյանը մանրամասնեց, թե ինչ է առաջարկում ծրագիրը երիտասարդ մասնագետներին և համալսարանը ավարտողներին։ Նրա խոսքերով, շարժման նպատակը համայնքների քայլ առ քայլ փոխակերպումն է՝ բացահայտելով երկրի ներուժը և նպաստելով արդար ու կայուն ապագայի կառուցմանը։

Նախաձեռնության հիմքում ընկած է պարզ, բայց հիմնարար գաղափար․ Հայաստանի յուրաքանչյուր երեխա պետք է ունենա որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ բնակության վայրից կամ սոցիալական պայմաններից։

Այս գաղափարի հիման վրա ստեղծվել է «Ուսուցիչների առաջնորդություն» երկամյա ծրագիրը, որը դարձել է հիմնադրամի գործունեության առանցքային ուղղությունը, և որի շրջանակում կազմակերպությունը ներգրավում է ավարտական կուրսի ուսանողների և երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ առանց մանկավարժական կրթության, վերապատրաստում է նրանց և երկու տարով ուղարկում աշխատելու մարզերի դպրոցներում և գյուղական համայնքներում։

Ինչպես նշեց Տաթևիկ Կարապետյանը, ծրագրի մասնակիցների համար կազմակերպվում են բոլոր անհրաժեշտ որակավորման դասընթացները, ինչի արդյունքում նրանք դառնում են տեղական դպրոցներում դասավանդող, որակավորում ունեցող ուսուցիչներ։

Հայաստանում ուսուցիչների պակասը հատկապես սուր է մարզերում, հատկապես՝ բնագիտական և մաթեմատիկական առարկաների ոլորտում, որոնց դեպքում թափուր աշխատատեղերի կեսից ավելին մնում է չլրացված։

Խնդիրը համակարգային բնույթ ունի․ այս մասնագիտությունները քիչ են ընտրվում բուհերում, իսկ շրջանավարտները հաճախ մանկավարժության փոխարեն նախընտրում են այլ ոլորտներ։ Այս համատեքստում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը կրթության ոլորտ մուտք գործելու յուրահատուկ հնարավորություն է ստեղծում երիտասարդների համար։ Այն նախատեսված է ավարտական կուրսի ուսանողների, երիտասարդ մասնագետների և ՏՏ ոլորտի աշխատակիցների համար՝ անկախ մասնագիտությունից։

Ծրագրին միանալով՝ մասնակիցները կարող են դեռևս համալսարանն ավարտելուց առաջ կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու փուլում ձևավորել իրենց կարիերայի հաջորդ քայլը, զարգացնել մասնագիտական և առաջնորդական հմտությունները մշտական մենթորության միջոցով և մասնակցել ինչպես հիմնադրամի, այնպես էլ Teach for All միջազգային ցանցի ծրագրերին։

Ծրագրի շրջանակում մասնակիցներին տրամադրվում է մանկավարժական 30 կրեդիտ, ԵՊՀ-ում անվճար մագիստրատուրայի հնարավորություն, ինչպես նաև ամսական 200․000 դրամ ֆինանսական աջակցություն՝ ի հավելումն դպրոցի աշխատավարձի։ Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել և զարգացնել անձնային ու մասնագիտական ներուժը, ձեռք բերել նոր մասնագիտություն, դառնալ ուժեղ մասնագիտական ցանցի և համախոհ համայնքի մաս, ինչպես նաև ստանալ Teach for All միջազգային շրջանավարտի կարգավիճակ՝ կրթական և կարիերային լայն հնարավորություններով։

Ըստ մեր զրուցակցի, հիմնադրամի մոտեցման առանձնահատկությունն այն է, որ աշխատանքը իրականացվում է ոչ թե միայն արտաքին նախաձեռնությունների միջոցով, այլ հենց դպրոցական համակարգի ներսում։

Մասնակիցները դառնում են դպրոցի լիիրավ անդամներ և ձգտում են բարելավել համակարգը ներսից՝ բարձրացնելով կրթության որակը և դրա հասանելիությունը մարզերում։ ՏՏ ոլորտի մասնագետների համար ծրագիրը նախատեսում է առավել ճկուն ձևաչափ։ Նրանք կարող են շարունակել իրենց հիմնական աշխատանքը հեռավար և միաժամանակ մասնակցել ծրագրին՝ 1+1 տարվա փորձառության մոդելով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիքներն ու փորձը դպրոցականներին, այլև նպաստել ապագա ծրագրավորողների և գիտնականների սերնդի ձևավորմանը։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամում ապագա ուսուցիչ-առաջնորդների ընտրությունն իրականացվում է բազմափուլ գործընթացով։ Ինչպես բացատրեց Տաթևիկ Կարապետյանը, այն սկսվում է հայտի ներկայացմամբ, որի ընթացքում գնահատվում է թեկնածուների մոտիվացիան, և նրանք ստանում են մասնագիտական խորհրդատվություն՝ մասնակցության պատրաստակամությունը հստակեցնելու համար։

Հաջորդ փուլերում անցկացվում են հարցազրույցներ, խմբային առաջադրանքներ և թրեյնինգներ։ Տարեկան մոտ հազար հայտերից ընտրվում են շուրջ 50–60 մասնակիցներ։ Ընտրության ընթացքում հաշվի է առնվում կրթության համապատասխանությունը դասավանդվող առարկային, անձնական մոտիվացիան, համայնքներում աշխատելու պատրաստակամությունն ու հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունները։

Ծրագրի հայտերի վերջին փուլը կբացվի փետրվարի 1-ից և բաց կլինի մինչև մարտի վերջ, որից հետո այլևս հայտեր չեն ընդունվի։ Ծրագրի ավարտից հետո կապը մասնակիցների հետ պահպանվում է,- շեշետում է մասնագետը։

Շրջանավարտները դառնում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» համայնքի անդամ և օգտվում են բացառիկ հնարավորություններից՝ ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Շատ դեպքերում նրանք արագ ինտեգրվում են աշխատաշուկա՝ թե՛ կրթական ոլորտում, թե՛ քաղաքականությունների մշակման, կառավարման և այլ ուղղություններով։

«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները
Ամենադիտված