Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»


Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե Իսայան

Blog
Թոշակառուն և գնաճը

Վերջին շրջանում հանրային լայն քննարկման թեմա է դարձել ՀՀ թոշակառուների սոցիալական վիճակը։ Եվ դա պատահական չէ․ գնաճի պայմաններում հենց թոշակառուներն են ամենախոցելի խումբը, քանի որ նրանց եկամուտները ֆիքսված են, իսկ ծախսերը՝ մշտապես աճող։

Պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում կա մոտ կես միլիոն թոշակառու, որոնց կենսամակարդակը, ըստ պաշտոնական տվյալների, էականորեն չի բարելավվում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ թոշակառուների ընտանիքներում նվազել է կենսական սննդամթերքների՝ մսի, մրգի, բանջարեղենի, ձկան և հավկիթի սպառումը, ինչը խոսում է նրանց իրական գնողունակության անկման մասին։

Պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվող միջին գնաճը չի արտացոլում թոշակառուների իրական կյանքը։ Նրանց սպառման զամբյուղը էապես տարբերվում է միջինից և հիմնականում բաղկացած է ընդամենը մի քանի կենսական ապրանքներից ու ծառայություններից՝ սննդամթերք, դեղորայք, բժշկական ծառայություններ, կոմունալ վճարներ և տրանսպորտ։

Այս ոլորտներում գների աճը վերջին տարիներին բազմաթիվ դեպքերում հասել և նույնիսկ գերազանցել է 20–30 տոկոսը, մինչդեռ թոշակների աճը կամ ինդեքսավորումը եղել է ոչ համաչափ, ուշացած կամ սիմվոլիկ։ Արդյունքում՝ թոշակառուի իրական գնողունակությունը տարեցտարի նվազում է։

Հատկապես մտահոգիչ է դեղորայքի և բժշկական ծառայությունների թանկացումը, քանի որ հենց այս ծախսերն են կազմում թոշակառուի բյուջեի զգալի մասը։ Երբ թոշակը չի բավարարում անգամ բուժման և սննդի նվազագույն պահանջները, արժանապատիվ ծերության մասին խոսելը դառնում է ձևական։
Թոշակառուի խնդիրն այն չէ, որ նա երբևէ չի ստացել 4 մլն դրամ իր առողջության համար, այլ այն, որ այսօր կանգնած է ամեն ամիս ընտրության առաջ՝ գնել դեղը, թե՞ սնունդը, և հենց այս ընտրությունն է սոցիալական իրականության ամենացավոտ արտացոլումը։

Այս իրավիճակում անհրաժեշտ են համակարգային լուծումներ․

• Թոշակառուների համար պետք է հաշվարկվի և հրապարակվի առանձին՝ «թոշակառուի սպառողական զամբյուղի» գնաճի ցուցանիշ։

• Թոշակները պետք է ինդեքսավորվեն ոչ թե ընդհանուր միջին գնաճով, այլ հենց այդ զամբյուղի իրական թանկացման հիման վրա։

• Անհրաժեշտ է ապահովել դեղորայքի և բժշկական ծառայությունների հասանելիություն՝ գների վերահսկման և պետական աջակցման մեխանիզմների միջոցով։

• Կենսաթոշակային քաղաքականությունը պետք է դիտարկվի ոչ թե որպես բյուջետային բեռ, այլ որպես պետության պարտք այն մարդկանց հանդեպ, ովքեր տարիներ շարունակ աշխատել և մասնակցել են երկրի զարգացմանը։

Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ։
 
Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
Ամենադիտված