Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան


ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը

Հասարակություն

ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի՝ «Պատմություն և ջազ» խորագրի ներքո անցկացվող ամփոփիչ միջոցառումը: Շուրջ հինգ տարի երկու կառույցների միջև համագործակցությունը օգնել է ապրել և ապրեցնել՝ պատերազմից հետո կյանքը վերագտած հերոսներին։

Հիմնադրամի շահառու հանդիսացող տղաների կյանքում տարիներ առաջ երաժշտություն չկար։ Փոխարենը պատերազմ էր, կորուստ ու երկար լռություն։ Միջոցառման սկզբում պատերազմի մասնակից մի քանի տղաներ բեմից պատմել են անցած ճանապարհի մասին և, թե ինչպես է կրթությունը փոխել իրենց կյանքի որակը։  

Գործունեության 5 տարիների ընթացքում հիմնադրամն ունեցել է 172 շահառու և ավելի քան 100 նախագիծ։ 

«Մենք արդեն կարող ենք հպարտորեն ասել, որ հասել ենք մեր նպատակին և կարողացել ենք իրականացնել մեր առաքելությունը, այն է՝ փոխել պատերազմի մասնակից տղաների կյանքի որակը՝ կրթության միջոցով։ ԱրարատԲանկի դերը մեր հիմնադրամի գործունեության մեջ անկրկնելի էր, վստահ էինք մեր քայլերում, քանի որ գիտեինք, որ ունենք ռազմավարական գործընկեր», - նշում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Ամենակարևորը՝ տղաները հավատացին իրենց ուժերին, կարողացան կառուցել իրենց ընտանիքները, իրենց ապագա կարիերան։ Առանց մեր գործընկերոջ, առանց թիմային արդյունքի մենք որևիցե արդյունքի չէինք հասնի, և մեր տղաներն էլ  փաստացի տեսան, թե ինչպես կարելի է թիմային աշխատանքով ահռելի աշխատանք ապահովել»,- բանկի հետ համագործակցությունը կարևորեց «4090 Բարեգործական» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը։ 

Հինգ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից բազմաթիվ մեծ ու փոքր բարեգործական միջոցառումներ են իրականացվել։ Հավաքագրված յուրաքանչյուր դրամ ուղղվել է հերոս տղաների կրթավճարների տրամադրմանը, վերածվել՝ կրթության, մասնագիտության ու ապագայի։ Եվ այս ճանապարհին հիմնադրամի կողքին է եղել ԱրարատԲանկը՝ որպես ռազմավարական գործընկեր, որպես վստահելի կառույց, որը հավատում է, որ կրթությունը վերելք է…

«Միշտ գտնվում են շնորհալի կառույցներ, հասարակական կազմակերպություններ, որոնք մեծ ջանքեր են գործադրում՝ արժեքներ ստեղծելու համար։ Ի պատիվ ԱրարատԲանկի, բանկն ընդամենը փորձում է իր համեստ մասնակցությամբ նման նախագծերի կողքին լինել։ Տղաներն այս տարիների ընթացքում ավարտել են բուհերը, սկսել են փորձառություն ձեռք բերել, իրականացնել նպատակները, և մենք հույս ունենք, որ նրանց մասնակցությամբ ավելի ամուր, ավելի արժեքավոր հասարակություն կունենանք», - նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամի հետ համագործակցությունը ռազմավարական էր, ինչը նշանակում է, որ ԱրարատԲանկը մշտապես կանգնած է եղել հիմնադրամի կողքին և մասնակցելով ծրագրերին՝ ապահովել 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից տղաների կրթավճարները բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այսօր նրանք գրանցել են բազում հաջողություններ տարբեր ոլորտներում, ունենք շահառու, որը զբաղվում է գինեգործությամբ, մեկ այլ շահառու իր հեղինակած գրքի շնորհանդեսն է կազմակերպել, երրորդը՝ շուտով ոսկերչական լաբորատորիա կբացի դպրոցներից մեկում, և այս շղթան շարունակական է լինելու»,- նշում է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Երեկոյի թերևս ամենահուզիչ ու ամենաանսպասելի պահը՝ պատմությունն է այն մասին, թե ինչպես է պատերազմից հետո սերը փոխում մարդու կյանքը։ Շահառուներից մեկի՝ պատերազմի դաշտում վիրավորված Հարությունի և Արփիի սերը հենց դահլիճում նոր կարգավիճակ ստացավ Հարությունը ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։

Հանդիսատեսին անկրկնելի զգացողություններ պարգևեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և Մաշա Մնջոյանի մասնակցությամբ։ Միջոցառման ավարտին բեմ բարձրացան նաև կյանքի նոր ճանապարհով ընթացող տղաները։ Նպատակը կատարված է, բարձունքը՝ հաղթահարված։ Հիմնադրամն ամփոփում է գործունեությունը, սակայն հայրենի հողը պահած տղաներն այսուհետ հայրենիքը զարգացնելու և վեր հանելու նոր բարձունքներ են նախանշում։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին
Ամենադիտված