Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին


Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական արժեքները, ինչպես, օրինակ՝ ազատությունները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, Եվրոպայի կողմից հռչակվել են որպես հիմնական առաջնահերթություններ։ Սակայն պրակտիկայում հաճախ երկակի, նույնիսկ բազմակի մոտեցումներ են դրսևորվում այդ արժեքների նկատմամբ։

Մենք բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ, օրինակ՝ հաշվի առնելով ադրբեջանական էներգակիրների մատակարարումների թեման՝ Եվրոպայում աչք են փակում Ադրբեջանում հաստատված ավտորիտար բռնապետության համակարգի հակաժողովրդավարական բնույթի և այդ երկրի ղեկավարության կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա։ Հատկապես ցայտուն են Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները, երբ եվրոպական կառույցները իրենց գործելակերպով «կարմիր լույս» վառեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջ։ Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններից և էթնիկ զտումից հետո Ադրբեջանը ոչ մի եվրոպական կառույցից չհեռացվեց, ավելին՝ Ալիևին շարունակում են համարել «վստահելի գործընկեր»։

Եվրոպան նաև Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի հետ կապված է երկակի չափանիշներով առաջնորդվում։ Օրինակ՝ ԵԽԽՎ-ն պարբերաբար քննարկում է ժողովրդավարական հարցեր՝ ներառյալ Հայաստանի ընտրություններն ու քաղաքական բևեռացումը։ Որքան էլ տարօրինակ է հնչում, ԵԽԽՎ Վեհաժողովը օրերս բանաձև է ընդունել, որում խորը մտահոգություն է հայտնում... Հայաստանի վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև «լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ»։ Հատկապես տարակուսելի է, որ եվրոպական այս կառույցում հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին են հատուկ նշել ու Բագրատ սրբազանի գործը հիշատակել, երբ դեռ չկա դատարանի վճիռ: Սա ի սզբանե կանխակալ մոտեցում է։ Փաստացի ստացվում է այնպես, որ ԵԽԽՎ-ն ոչ թե իշխանությանն է մեղադրում Եկեղեցու ներքին գործերին միջամտելու, կրոնական ազատությունը սահմանափակելու և մի շարք հոգևորականների հետապնդումների հարցում, այլ մեղադրական սլաքներն ուղղում է Եկեղեցու դեմ։

Մի՞թե Եվրոպայում կույր են, խուլ ու համր, և չեն տեսնում, չեն լսում, թե ինչ է կատարվում Հայաստանում, երբ իշխանության դիրքորոշման հետ անհամաձայնություն հայտնող քաղաքական գործիչները, հոգևորականները և անհատներն իսկույն հայտնվում են քրեական գործերի թիրախում, իսկ նրանց ազատությունը սահմանափակվում է։ Օրինակ՝ նախկին իշխանությունների օրոք, եթե որևէ ընդդիամադիր գործչի «մազ ծռվեր», ԵԽԽՎ-ից ու եվրոպական այլ կառույցներից սկսում էին մտահոգիչ ու դատապարտող հայտարարությունների տեղատարափով հանդես գալ։ Իսկ հիմա ուղղակի աչք են փակում աննախադեպ, խայտառակ չափերի հասնող հետապնդումների, քաղաքական ճնշումների և հակաժողովրդավարական այլ դրսևորումների վրա:

Հնարավոր է՝ Եվրոպայից եկող այսպիսի արձագանքների հետևում այլ հանգամանքներ են թաքնված։ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քայլերին արտաքին «լեգիտիմություն» հաղորդել նրանով, թե իբր ցանկանում են պայքարել արտաքին ազդեցության՝ ի մասնավորի Ռուսաստանից եկող «հիբրիդային սպառնալիքի» դեմ։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ Եվրոպան, իր աշխարհաքաղաքական շահերից ու հակառուսական մոտեցումներից ելնելով, անտեսում է այն ժողովրդավարական արժեհամակարգը, որն իր համար առաջնահերթություն է հռչակել։ Ավելի ստույգ, ոչ միայն անտեսում է, այլև «կիրառում» է այնպես, ինչպես զուտ իր նեղ շահերն են թելադրում:

Հասկանալի է, որ Ուկրաինական պատերազմից ի վեր Եվրոպայում ռուսաֆոբիան հասել է ծայրահեղ աստիճանի, ու միտում կա յուրաքանչյուր գործընթացի հետևում ռուսական հետք փնտրել, բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարումը հնարավոր չէ անընդհատ կապել Ռուսաստանի գործոնի հետ։ Եթե իշխանություններն իրավական մահակն օգտագործում են ընդդիմադիրներին ու հոգևորականներին քաղաքական հետապնդումների ենթարկելու, նրանց ազատությունից զրկելու ու քաղաքականապես մեկուսացնելու համար, այս երևույթն ընդհանրապես ի՞նչ կապ ունի Ռուսաստանի հետ։ Կամ եթե իշխանությունների կողմից հարվածի տակ է հայտնվել ազգային ու հոգևոր արժեհամակարգը, որի արդյունքում ճնշումների ներքո են իրենց մեջ այդ արժեհամակարգը կրող ու տարածող անձինք, դրա հետ Ռուսաստանն ի՞նչ առնչություն ունի։ Բացի դրանից, եթե երկրում կան էլ որոշակի պրոռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր, ապա ժողովրդավարությունը ենթադրում է, որ այդ ուժերը ևս կարող են իրենց ասելիքը ներկայացնել հանրությանը և արժանանալ հասարակության վստահությանը կամ չարժանանալ։

Բայց Եվրոպայի կողմից աչառու մոտեցումը ավելի վտանգավոր երևույթի ի հայտ գալու պատճառ կարող է դառնալ։ Այն ճանապարհ է բացում բացարձակ ավտորիտարիզմին և տոտալիտարիզմին բնորոշ տարրերի երևան գալու համար, երբ քաղաքական այլախոհությունը և այլակարծությունը հետապնդվում են ու գանակոծվում։ Իսկ նման իրավիճակ կարող է լինել շատ շուտով, երբ ՀՀ իշխանությունները, տեսնելով, որ ամեն անգամ արժանանում են եվրոպական կառույցների թողտվությանը, կարող են հասնել նրան, որ Ռուսաստանի հետ «կապելու» անվան տակ հող նախապատրաստեն իրենց համար անցանկալի ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունն արգելելու նպատակով։

Այս դեպքում Եվրոպան ոչ թե հետևում է իր հռչակած սկբունքներին և նպաստում է Հայաստանի ժողովրդավարացմանը, այլ յուրօրինակ «հիբրիդային պատերազմի» միջոցով հիմքեր է նախապատրաստում Հայաստանի առանց այն էլ կաղող ժողովրդավարությունը գծերից գցելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված