Դերասան Գոռ Համբարձումյանը ՔՊ ցուցակով կմասնակցի առաջիկա ընտրություններին
ՔաղաքականությունԴերասան Գոռ Համբարձումյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
««Սիրելի կուսակցականներ, գաղափարակից ընկերներ,
ուզում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։ Շնորհակալություն եմ հայտնում Վարչության նախագահին, ինչպես նաև կուսակցության Վարչության բոլոր անդամներին՝ ցուցաբերած վստահության համար։ Որպես արվեստի մարդ՝ հավատում եմ, որ ստեղծագործական մտածողությունն ու արժեքահեն մոտեցումը կարող են իրենց կարևոր ներդրումն ունենալ քաղաքական և հանրային կյանքում։ Ակնկալում եմ կուսակցության պատվիրակների աջակցությունը և պատրաստ եմ համատեղ աշխատանքի՝ ի նպաստ մեր պետության և հասարակության զարգացման»,- գրել է Գ. Համբարձումյանը։