Վանա լիճը կանգնած է էկոլոգիական ճգնաժամի առաջ
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի ամենամեծ լիճը՝ Վանա լիճը, կանգնած է լուրջ էկոլոգիական վտանգի առաջ։ Կլիմայական փոփոխությունները, տեղումների կտրուկ նվազումը և Թուրքիայի վարած սխալ ջրային քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել են ջրի զգալի նվազման։
Որոշ հատվածներում լճի ափը հետ է քաշվել մինչև 4-5 կմ։ Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես վերջին 4-5 տարիներին ամառային ամիսներին ջրի մակարդակի անկումը դարձել է կայուն միտում։
Փորձագետները ընդգծում են, որ լիճը սնուցող գետերի և հոսանքների վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն ու ջրամբարները էական դեր խաղում են իրավիճակի սրման մեջ։ Շրջակա միջավայրի ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ առանց համակարգային քայլերի Վանա լիճը կարող է բախվել նույն ճակատագրին, ինչ Իրանի Ուրմիայի լիճը։ Նրանք պահանջում են վերանայել ջրային քաղաքականությունը, դադարեցնել լճի ավազանում գործող էներգետիկ նախագծերը և իրականացնել արդյունավետ բնապահպանական միջոցառումներ՝ լճի փրկության համար։