Ձնախառն անձրև, կարճատև տեղումներ. ինչ եղանակ կլինի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (05.02-09.02.2026թ.)
Երևան քաղաքում՝
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևան քաղաքի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.0°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 24.2°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.7°C
Հետևեք մեզ՝ այստեղ