ՌԴ-ի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տալիս լուծել Հարավային Կովկասի բոլոր տնտեսական, տրանսպորտային խնդիրները. Լավրով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ավելի վաղ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները պահպանում են արդիականությունը և թույլ են տալիս լուծել Հարավային Կովկասի բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր այն խնդիրները, որոնք համաձայնեցվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով, մեր համոզմամբ, պահպանում են իրենց արդիականությունը նախ և առաջ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները լուծելու համար:
Այդ որոշումներից Հայաստանը պետք է էապես շահի։ Ամբողջ տարածաշրջանի՝ որպես մեկ ամբողջության, բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն։ Մենք պատրաստ ենք դրան»,-ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները «պարբերաբար կապի մեջ են այն որոշումների շրջանակներում, որոնք ընդունվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա»:
«Մենք Հայաստանի ղեկավարությունից հայտարարություններ ենք լսում ՌԴ-ի հետ կապերի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին»,-ասել է Լավրովը:
Հետևեք մեզ՝ այստեղ