Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք․ Արաղչին՝ Օմանի բանակցություններին ընդառաջ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին, ԱՄՆ-ի հետ Օմանում սպասվող բանակցություններից առաջ, X-ում գրառում է արել։
«Իրանը դիվանագիտական բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունները լավ հիշելով։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռականորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։
Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք»,- նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ