Եթե Ռյուտեի խոսքերը՝ hակամարտության ավարտից հետո Ուկրաինա արևմտյան զnրքեր ուղարկելու մասին, իրականանան, դա կնշանակի պшտերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև. Օրբան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերը՝ հակամարտության ավարտից հետո Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին, իրականանան, դա կնշանակի պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Խոսքը ոչ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերի, այլեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ գրավոր համաձայնությունների մասին է, կան գերմանացիների բանավոր հայտարարություններ, որոնք հաստատում են դա, որտեղ ասվում է, որ նրանք ցանկանում են զինվորներ տեղակայել Ուկրաինայի տարածքում եւ դա անվտանգության երաշխիք են անվանում»,-ասել է Օրբանը:
Երեքշաբթի Գերագույն ռադայում ելույթի ժամանակ Ռյուտեն հայտարարել է, որ խաղաղ համաձայնագրից անմիջապես հետո Ուկրաինայում, իբր, կհայտնվեն զինված ուժեր, ինքնաթիռներ օդում և աջակցություն ծովում ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են մասնակցել դրան:
Հետևեք մեզ՝ այստեղ