«Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ (1-0):
Հյուրերի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 25-րդ րոպեին հեղինակեց Պավել Շուլցը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում «Լիոնի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը մրցակցի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին թողնելով 10 հոգով։
Այս հաղթանակից հետո «Լիոնը» վաստակած միավորների թիվը հասցրեց 42-ի՝ բարձրանալով լավագույն եռյակ։ «Նանտը» 14 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ՝ այստեղ