Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից


Հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին. Վլադիմիր Սանոսյան

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմություն կերտեց` առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ֆուտզալի հավաքականի անդամները իրենց անունները գրեցին հայկական սպորտի պատմության մեջ։ Նրանք էին, որ  հավատացին անհնարինը հնարավոր դարձնելուն, նրանք էին, որ խիզախեցին փոխել պատմության ընթացքը, նրանք էին, որ գնացին իրենց երազանքի հետևից, ինչ էլ որ այն «արժեցավ»: Այս մասին փոխանցում է Արմենպրեսը։

«Հայաստանի ֆուտզալի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանի հետ զրույցում ամփոփել ենք Եվրոպայի առաջնությունը, խոսել խմբային փուլից, անդրադարձել քառորդ եզրափակիչ խաղին, ինչպես նաև փորձել բացահայտել ազգային հավաքականի հաջողության գաղտնիքը: 

-Ինչպե՞ս կամփոփեք Եվրոպայի առաջնությունը:

-Մենք Եվրոպայի 8 լավագույն թիմերից ենք, ինչը ես համարում եմ առավել քան դրական արդյունք: Կատարյալ կլիներ, եթե դուրս գայինք կիսաեզրափակիչ, քանի որ այդ մասին երազում էինք բոլորս: Ու նաև շատ լավ հասկանում ենք, որ ախորժակը բացվում է ուտելու ժամանակ: Երբ հասնում ես մի կետի, որի մասին երկու-երեք տարի առաջ պատկերացնել անգամ չէիր կարող, ուզում ես ավելիին ձգտել: Սպորտում սա նորմալ երևույթ է: Մենք զգացինք եվրոպական խոշոր մրցաշարի «համը» ու հիմա երազում ենք հաջորդ խոշոր մրցաշարի` աշխարհի առաջնության մասին: Ուզում են նորից ուրախացնել ու հիացնել բոլորին:

-Ո՞րն էր ամենաբարդ հանդիպումը Եվրոպայի առաջնությունում:

-Բոլոր հանդիպումներն իրենց բարդություններն ունեին: Առաջին խաղում, որտեղ հաղթեցինք, հատուկ նախապատրաստություն ունեինք: Հրաշալի հասկանում էինք, որ խմբում ամենաբարդ մրցակցի հետ ենք մրցում: Ու հաղթանակը կապահովեր մեր տեղը քառորդ եզրափակիչում մոտ 70 տոկոսով:  

-Խմբային փուլում ինչպիսի՞ ն էին խաղերը Ուկրաինայի, Չեխիայի, Լիտվայի դեմ:

-Ուկրաինայի հետ հանդիպումը բարդ էր, քանի որ նրանք բարձրակարգ թիմ ունեն: Չեխիայի հետ խաղում, երբ մեկնարկային րոպեներին պարտվում էինք, կարողացանք վերգտնել մեր խաղը: Սակայն մրցակիցը ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել ու պատժում էր մեզ յուրաքանչյուր բացթողման համար: Նրանք ոչ մի կերպ չէին թողնում, որ հանգստանայինք: Լիտվայի հետ խաղում խնդիր էր դրված խմբային փուլի արգելքը հաղթահարել առանց վնասվածքների, հղկել խաղային իրավիճակներում մեր վարպետությունն ու պատրաստվել քառորդ եզրափակիչին: Ինչպես նաև խնդիր էինք դրել ոչ մի դեպքում պարտություն չկրել:

KAUNAS, LITHUANIA - JANUARY 25: Vladimir Sanosyan of Armenia celebrates scoring his team's first goal during the UEFA Futsal EURO 2026 Group B MD2 match between Armenia and Czechia at Zalgirio Arena on January 25, 2026 in Kaunas, Lithuania. (Photo by Joe Prior - UEFA/UEFA via Getty Images)

-Ի՞նչ տվեց այս առաջնությունը հավաքականին։ 

-Եվրոպայի այս առաջնությունն առաջին հերթին մեզ համար հսկայական փորձ էր: Հայաստանը մինչ այս երբեք հանդես չէր եկել խոշոր միջազգային մրցաշարերում: Վստահ եմ, որ այսուհետ միջազգային մրցաշարերում բոլորը Հայաստանին կհամարեն լուրջ ու ուժեղ մրցակից: Մեզ հաջողվեց բարձրացնել նշաձողը, ինչի պարագայում ինքներս պետք է առավել մեծ ջանքեր ներդնենք, որ արդարացնենք այն ամենը, ինչին հասանք այսքան ջանքի ու աշխատասիրության շնորհիվ: Ոչ մի դեպքում չենք ուզում մոռանալ «հաղթանակի համը», որը զգացինք այս մրցաշարում: Այն մեզ տվեց նաև մեր հայրենակիցների սերը, ու հենց դա է ամենաարժեքավորը, ինչպես նաև ֆուտզալի մասսայականացումը:

-Ինչպիսի՞ խաղ ստացվեց Խորվաթիայի դեմ:

-Նմանատիպ մրցաշարերում արդեն մեկնարկից երկու գնդակ բաց թողնելը չի ներվում մրցակցի կողմից: Դրանից  հետո նաև երրորդ գնդակն ընդունեցինք, ու հաշվի տարբերությունը վերականգնելն արդեն բարդագույն խնդիր էր: Դրա հետ մեկտեղ մենք չէինք իրացնում մեր պահերը: Երկրորդ կեսում առավել հաջող էինք հանդես գալիս, ունեինք մի շարք հնարավորություններ, սակայն պարտվեցինք այդ խաղում:

-Սա պատմական պահ էր հայկական ֆուտզալի համար: Ինչպե՞ս եք հիշելու այս մրցաշարը:

-Մեր ամբողջ կյանքում հիշելու ենք այս մրցաշարը: Բայց չեմ ուզում, որ այստեղ կանգ առնենք՝  ո՛չ ես, ո՛չ էլ ամբողջ հավաքականը:  Անհամբեր սպասում ենք, որ մեկնարկի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Նորից ուզում ենք ընկղմվել այս մթնոլորտի մեջ: Բազմաթիվ երկրպագուներ էին ժամանել Հայաստանից, այնքան շատ էր հայկական եռագույնը դահլիճում. այդ ամենը իսկապես արժեքավոր էր մեզ համար: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել երկրպագուներին:

-Ի՞նչն եք համարում Հայաստանի հավաքականի հաջողության գաղտնիքն ու ի՞նչ մեծ նպատակներ ունեք՝ որպես հաջորդ քայլ:

- Ջերմությամբ եմ հիշելու այս օրերը: Մոտ մեկ ամիս ապրում էինք միասին, ինչպես մեկ մեծ ընտանիք. ուրախանում էինք միասին, ինչ-որ տեղ տարաձայնություններ ունենում, շատ գրկախառնվում, ինչպես ընտանիքներում: Հրաշալի ժամանակներ էին: 

-Ինչպիսի՞ մասնագետ է Ռուբեն Նազարեթյանը:

-Ռուբեն Նազարեթյանը խիստ բնավորություն ունեցող մասնագետ է: Կարգապահությունը նրա համար ամենակարևորն է: Նա պահանջկոտ է, ինչում էլ կայանում է մեր հաջողության գաղտնիքը: Միշտ ասել եմ, որ Հայաստանի հավաքականի հաջողությունը թիմային ոգու մեջ է:  Ֆուտզալիստները, կարծես, այստեղ եկել են ոչ միայն խաղային որակների շնորհիվ, այլ նաև մարդկային: Ահա թե ինչու է, որ բոլորս անհամբեր սպասում ենք րոպե առաջ հավաքական գալուն: Այստեղ համադրվել են մարզչական շտաբը, ադմինիստրատիվ մասն ու մեր բարձր որակները:  Կուզենայի նաև առանձնացնել Խորեն Զարգարյանին, որը շատ բան է արել հայկական ֆուտզալի համար ու որ բոլորս մեզ հարմարավետ զգանք»։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում
Ամենադիտված