Դոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել է
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 9-ին, կազմել է 377.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.20 դրամ (աճել է 2.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.87դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-376.5 դրամով, վաճառվում է 379-381 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-444 դրամով, վաճառվում է 448–452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.77-4.85 դրամով, վաճառվում է 4.92-5.08 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375–376 դրամով, վաճառվում՝ 379 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.80–4.83 դրամով, վաճառվում է 4.90–4.93 դրամով: