Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան


Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել

Վերլուծություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան դեռ երկար է քննարկվելու։ Փաստացի, իրականություն դարձավ մեր տեղեկությունը, որ ԱՄՆ-ն Հայաստանին պարտադրում է հենց իր միջուկային տեխնոլոգիաները՝ մոդուլային ատոմակայանները։ Երեկ ստորագրված միակ փաստաթուղթը վերաբերում էր հենց դրան։

Առանձնազրույցից ու ընդլայնված կազմով հանդիպումից հետո Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի կառավարության և Ամերիկայի կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։ Արդեն ճեպազրույցում Վենսը մանրամասնել է, որ «դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական արտահանում Ամերիկայից, գումարած՝ լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»։

«Սա դասական փոխշահավետ տարբերակ է և՛ Հայաստանի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- ասել է Վենսը և հավելել. «Դա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաներ, որոնք գալու են այս երկիր»։ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ խուսանավում էին այս հարցում, պնդում էին, թե բանակցություններ են վարում մի քանի երկրների հետ՝ ատոմակայան կառուցելու հարցով։ Ավելին, երկու շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը վստահեցրել էր, որ Երևանը դեռևս որոշում չունի, քանի որ քննարկում է տարբեր երկրների առաջարկները և քննարկումներ է անցկացնում նրանց հետ։ Դրանց թվում վարչապետը նշել էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի անունները։

Իսկ Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահը փետրվարի 6-ին հանդիպում էր ունեցել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ քննարկելով նոր ատոմակայանի հարցերը։ Ըստ էության, հայկական կողմը մոլորեցնում էր ՌԴ-ին մինչև պաշտոնական փաստաթղթի ստորագրումը։ Նոր ատոմակայանի կառուցումը ԱՄՆ-ին հանձնելով՝ պաշտոնական Երևանը, փաստացի, աջակցում է Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու՝ Արևմուտքի քաղաքականությանը։

Մոսկվայից դեռ կոշտ գնահատականներ չեն հնչել, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է հայտարարել, թե «Ռոսատոմը» մտադիր է հնարավորինս շուտ իրականացնել ատոմակայանի կառուցման նախագիծը Հայաստանում՝ բնականաբար հաշվի առնելով հայ ընկերների ցանկությունները։

Վենսի այցը նաև ապացուցեց Փոլ Գոբլի այն կարծիքը, որ ընտրություններից առաջ ԱՄՆ-ը աջակցություն է ցուցաբերում Փաշինյանին։ Երևանում Վենսը ասել է, թե պետք է գանք մի իրավիճակի, որ վարչապետը ապագայի վրա կարողանա կենտրոնանալ։ «Գիտենք՝ առաջիկայում ընտրություններն են օրակարգում։ Փաշինյանը մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղություն հաստատում հաջորդ փուլում։ Բնականաբար, մի գիշերում սա չի լինելու, սակայն օգոստոսի 8-ից մինչ օրս արդեն կարողացել ենք առաջընթաց արձանագրել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին, թույլատրելու է նրա ցանկացած ապօրինություն, նույնիսկ աջակցելու է ընտրությունները կեղծելու հարցում։

Աննա Մարգարյան

Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»
Ամենադիտված