Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին
ՎերլուծությունԲրիտանական «The Guardian»-ը գրում է, թե Հայաստանի և Ադրբեջանի «օլիմպիական» վեճը լուծվել է։ Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ։
Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է՝ առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, և պետք է քաղաքական չեզոքություն պահել։ «Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են»,– ասել է հանձնախումբը՝ որոշելով, որ «Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։ Արա Գևորգյանն «Արցախ» ստեղծագործությունը թողարկել է 1999 թ., և այն մշտապես հնչել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ մարզական։
Այս անգամ էլ հեղինակը թույլատրել էր, որ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Ռախմանինը օգտագործեն իր ստեղծագործությունն իրենց կատարման ընթացքում։ «Արցախ» բառից ընկնավորող Ադրբեջանն էլ անհապաղ բողոք էր ներկայացրել։ Բնական է, ՀՀ խամաճիկ իշխանությունները որևէ կերպ չեն աջակցել մեր գեղասահորդներին այս հարցում։ Ավելին՝ դեռ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քննադատել էր դահուկորդ Միքայել Միքայելյանին, որ վերջինս առաջնության ժամանակ կպչուն ժապավենով փակել էր գովազդատուի «Ադրբեջան» գրառումն իր համազգեստի վրայից։ Ահա այսպես Ադրբեջանը պարտադրում է իր պահանջները, իսկ ՀՀ իշխանությունները՝ ոտատակ տալով սեփական երկրի արժանապատվությունը, պարում են Բաքվի դուդուկի տակ։
Տաթևիկ Բադալյան