Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Նշվում է, որ ահազանգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը փետրվարի 9-ին ստացվել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Շվեյցարական հայտնի Հոֆման-Լա Ռոշ դեղագործական ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ (ապակե սրվակ 4մ) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
«Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի ապրանք երբևէ չի արտադրվել»,- հայտնում են տեսչական մարմնից և նախազգուշացնում քաղաքացիներին ուշադիր լինել, խուսափել նշված սերիայի դեղի օգտագործումից: