Մրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
ՀասարակությունՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգավան գյուղի 47-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ:
Մրգավան մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է: Բացատրական աշխատանքի արդյունքում 47-ամյա տղամարդը ներկայացրել է ընդհանուր 250 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով ապակյա տարաներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: