Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում


Ինչպես է ստեղծվել խորհրդային կինոյի «ոսկե» նմուշը

Մշակույթ

Դեռեւս 1990-ականներին ռուսական պետական կենտրոնական հեռուստատեսությունը հարցախույզ էր անցկացրել, թե որն է ամենասիրված հայրենական կինոնկարը։ Պարզվել է, որ դա «Ադամանդե ձեռքն» է, որը, ի դեպ, սկզբում կոչվել է այլ կերպ՝ «Մաքսանենգները»։

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած, որի մասին սցենարիստներից մեկը՝ Յակով Կոստյուժովսկին, կարդացել է «За рубежом» պարբերականում։ Հոդվածում ներկայացված է եղել շվեյցարացի մաքսանենգների պատմությունը, ովքեր թանկարժեք քարեր են տեղափոխել՝ գիպս դրված ձեռքի միջոցով, կոտրվածք ձեւացնելով։ Սցենարիստներից Մորիս Սլովոդսկին այս առիթով հիշում է․ «Այս անգամ ռեժիսոր Գայդայի հետ մենք որոշեցինք հրաժարվել թե՛ մեր հերոս Շուրիկից, թե՛ նրա հայտնի երեք ուղեկիցներից, որոնք հանդես եկան «Կովկասի գերուհին» եւ «Ы օպերացիա» կինոնկարներում, ինչպես նաեւ՝ Շուրիկի մյուս արկածներում։ Շուրիկի տեղը գրավեց խորհրդային տնտեսագետ Սեմյոն Սեյմոնովիչ Գորբունկովը, որը ճակատագրի բերմամբ դարձավ քրեական պատմության հերոս: Պատմություն, որում հայրենական միլիցիան պետք է բացահայտեր մաքսանենգներին։

Յուրի Նիկուլինը, որի համար գրվում էր սցենարը, այդ ամենին կասկածանքով էր վերաբերվում։ Նա շատ տարօրինակ էր համարում, որ ոչ թե Խորհրդային Միությունից են թանկարժեք քարեր փորձում տանել, այլ ընդհակառակը՝ ԽՍՀՄ են փորձում բերել թանկարժեք քարեր, այն էլ՝ մաքսանենգ ճանապարհով։ Իսկ հետո ստացվեց այնպես, որ ««Ադամանդե ձեռքում» նկարահանվեց նրա ողջ ընտանիքը՝ Տատյանան հանդես եկավ էքսկուրսավարի դերում, իսկ 11-ամյա Մաքսիմը խաղաց այն տղայի դերը, որը քայլում էր ջրի վրայով»։ Գեղարվեստական խորհուրդը համառորեն ստիպում էր Գայդային՝ «Կոմս» մականունով մաքսանենգ Գեշա Կոզոդոեւի դերում դիտարկել Գեորգի Վիցինին։ Սակայն ռեժիսորը

«Ձախորդությունների կղզի» երգի կատարման մեջ տեսավ Անդրեյ Միրոնովի պլաստիկան ու արտիստիզմը եւ հասկացավ, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Յուրաքանչյուր դուբլը Միրոնովը խաղում էր նորովի` չկրկնվելով, մշտապես իմպրովիզացիաներ անելով։ Նրան ծափահարում էր ողջ նկարահանող խումբը։ Գեշան գլուխգովան խաբեբա էր ու այնպիսի հմայքով է ներկայացվում Միրոնովի կողմից, որ հանդիսատես կանանց մեծ մասը սիրահարվում են։ Իսկ Միրոնովը հետո տխրությամբ է արձանագրում, թե ցավալի է արձանագրել, որ կինոյում իր ամենամեծ նվաճումը «Ադամանդե ձեռքում» մարմնավորած խաբեբայի կերպարն է եղել։

Երկրորդ չարագործի՝ Լյոլիկի դերում դիտարկվել են Անատոլի Պապանովի եւ Միխայիլ Պուգովկինի թեկնածությունները։ Գեղարվեստական խորհուրդը հաստատել է Պապանովին։ Լյոլիկի շատ արտահայտություններ, որոնք նա ասում է Պապանովի մատուցմամբ կինոնկարի ընթացքում, դարձան թեւավոր խոսքեր, ինչպես, օրինակ․ «Եթե մարդն ապուշ է, ապա դա երկար ժամանակով է», կամ՝ «Չկա որեւէ ամուսին, ով գոնե մի ժամով չի երազել դառնալ ամուրի», կամ՝ «Կհարվածեմ զգուշորեն, բայց՝ շատ ուժեղ», «Ուրիշի հաշվին խմում են նույնիսկ չխմողներն ու ստամոքսի խոց ունեցողները» եւ այլն։ Երկար ժամանակ, ի դեպ, Պապանովը չի կարողացել խաղալ ձկնորսության դրվագը։ Հերթական անհաջող փորձից հետո նա ասիստենտին բարձր ձայնով ասում է «ապուշ»։ Նկարահանվում է պատահաբար։

Գայդային այդ բացականչությունը դուր է գալիս, եւ նա որոշում է այն ներառել ֆիլմում։ Սցենարի համաձայն, թեեւ Լյոլիկը, որպես հանցագործ, պետք է վախ ու հակակրանք առաջացներ, սակայն Պապանովի մատուցմամբ՝ հենց որ Լյոլիկը հայտնվում էր էկրանին, միայն ծիծաղ էր առաջացնում։ Բավական վառ է ստացվել Նոնա Մորդյուկովայի մարմնավորած տնային կառավարչության ակտիվիստուհու կերպարը, թեեւ գեղարվեստական խորհուրդը նրա հետ կապված շատ պահանջներ է ունեցել։ Սակայն Մորդյուկովան կարողացել է ստեղծել կերպար, որի արտասանած մտքերը եւս դարձել են թեւավոր խոսքեր, ինչպես, օրինակ․ «Մեր մարդիկ հացի չեն գնում տաքսիով», կամ՝ «Չգիտեմ, թե Լոնդոնում ինչպես է, ես այնտեղ չեմ եղել, գուցե շունը մարդու բարեկամն է, սակայն մեզ մոտ տնային կառավարչությունն է մարդու բարեկամը»։

Հատկապես հետաքրքիր է եղել այն, թե ինչպես է Գայդայը կարողացել ֆիլմն «անցկացնել» Գեղխորհրդի «մաղով»։ Նա որոշած է եղել, որ կինոնկարը պետք է ավարտվի այնպես, ինչպես հիմա կա, սակայն ընթացքում որոշում է, որ վերջում միջուկային պայթյունի ամպ պետք է լինի։ Գեղխորհրդից հայտարարում են, որ այդ ամպը պետք է կինոնկարից հեռացվի։ Գայդայը համառում է։ Նրան երեք օր ժամանակ են տալիս։ Արդեն Նոր տարին էր մոտենում, եւ պետք է նախագիծն ավարտվեր։ Եվ ահա՝ Գայդայը հայտարարում է, որ համաձայն է այդ տեսարանը հանել, եւ կինոնկարն ավարտվում է այնպես, ինչպես նախատեսել էր։ Գեղխորհուրդն էլ հանգիստ շունչ է քաշում, որ քաղաքական առումով բազմիմաստ վերջաբանը հանված է կինոնկարից։

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը
Ամենադիտված