Վենսը Բաքվում քննարկել է գերիների ազատ արձակման հարցը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է «բանտարկյալների» ազատ արձակման հարցը: Այս մասին Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը, փոխանցում է «Ազատությունը»:
«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», - փոխանցել է փոխնախագահի խոսնակը։
Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։
Ջեյ Դի Վենսը Երևանում թռիչքից առաջ խոստացել էր Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը:
Հետևեք մեզ՝ այստեղ