70-ամյա տղամարդուն մեղադրել են անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ
ՀասարակությունՖրանսիայում 70-ամյա տարեց տղամարդուն մեղադրել են թվով 89 անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։ Ընդ որում, սեքսուալ այն ոտնձգությունները կատարվել են տարբեր տարիներին՝ թվով ութ երկրում։ Այս մասին հայտնում է Գրենոբլի դատախազ Էթյեն Մանթոն, ըստ Le Parisien պարբերականի փոխանցման։
Տղամարդու հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Դատախազության հավաքած տղեկությունների համաձայն, տղամարդու կողմից անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների կատարման դրվագները վերաբերվում են 1965-2023 թթ։ Զոհերի վերջնական թիվը դեռ հստակ չէ։ Հատկապես, որ տղամարդու կենսագրության շատ մանրամասներ դեռ ամբողջովին պարզված չեն։ Այս ամենը հաշվի առնելով, դատախազ Մանթոն ասել է, որ քննությունը առաջ է շարժվում զգուշորեն։