Նոր պատերազմի վտանգ այս անգամ Ֆրանսիայի հետ. RT
ՄիջազգայինՆիգերի նախագահի՝ Աբդուրահման Չիանիի ռազմական շտաբի ղեկավար գեներալ Ամադու Իբրոն հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է պատերազմի Ֆրանսիայի հետ։ Տեղական լրատվամիջոցներին հղում անելով՝ նա նշել է, որ այժմ Նիգերը մտնում է պատերազմի փուլ։
Նրա խոսքով՝ «իմացեք՝ մենք կմտնենք պատերազմի Ֆրանսիայի հետ․ նախկինում պատերազմական վիճակում չէինք, իսկ այժմ հենց հիմա մտնում ենք պատերազմի մեջ Ֆրանսիայի հետ»։ Գեներալը նաև մեղադրել է Փարիզին՝ Նիգերում իրավիճակը ապակայունացնելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ երկրում իրականացված մոբիլիզացիան ուղղված է այդ դիմակայությանը։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի գլխավոր շտաբում հերքել են միջամտության փորձերի վերաբերյալ հայտարարությունները։