Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 13-ի մրցումային օրը Հայաստանը կունենա մեկ մասնակից։
Մեր երկրի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանն իր ուժերը կչափի տղամարդկանց 10 կմ ազատ ոճով (ինտերվալային մեկնարկով) մրցավազքում։
Հիշեցնենք, որ ընթացիկ Օլիմպիական խաղերում սա Միքայելյանի երկրորդ մեկնարկն է։ Ավելի վաղ հայ մարզիկը հասցրել էր ուժերը փորձել նաև 20 կմ սկիաթլոնում և զբաղեցրել 48-րդ տեղը։
Հետևեք մեզ՝ այստեղ