Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուռային հաղորդակցության վերականգնման շուրջ խոսակցություններ չկան. այս մասին նշված է «Վրացական երկաթուղի» ընկերության հայտարարության մեջ։
Ինչպես պարզաբանում են «Վրացական երկաթուղում», իրենց համար անհասկանալի են երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսակցությունները, հայտնում է «Ինթերփրես նյուզ»-ը:
«Վրացական երկաթուղում չի քննարկվում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հետևաբար՝ մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը հայտնվել օրակարգում», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։
Հետևեք մեզ՝ այստեղ