Ավտովթար Աշտարակ քաղաքում. տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
ՀասարակությունԵրեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ shamshyan.com-ի տեղելկացմամբ՝ ժամը 23։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։