Ռեալիթի շոուի ժամանակ շներին սովորեցրել են ինքնաթիռ վարել (տեսանյութ)
TVLife.panorama.am-ը գրում է .
Համացանցում են հայտնվել բրիտանական Dogs Might Fly (Շները կարող են թռչել) ռեալիթի շոուի վերջին թողարկման հատվածները։
YouTube-ում տեղադրված տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է շունը կառավարում ինքնաթիռի թռիչքը։
Տեսանյութի հերոսը Շեդոու անունով փողոցային շունն է։ Նաև նշվում է, որ 12 շուն-մասնակիցներից, որոնց ընտելացրել են շոուի-մասնակիցները, ինքնաթիռը վարելուն մասնակցել են ևս 2 շուն՝ Ռեգին և Ալֆան։
Dogs Might Fly շոուի նպատակն է եղել շներին սվորեցնել «թռչել»։ Նշվում է, որ շները կատարում են ընտելացնողի հրամանները, իսկ ինքնաթիռի կառավարման լծակները հարմարեցված են շների թաթերին։
Չնայած շներին չեն վստահել ինքնաթիռի թռիչքն ու վայրէջքը, սակայն նրանք կատարել են մի քանի հնարքներ։ Շոուի հեղինակները նպատակ ունեին ցույց տալ, թե ինչպիսի ունակություններ ունեն և որքան խելացի են փողոցում թափառող շատ շներ։