Ռեկորդային ծավալի թմրանյութեր են հայտնաբերվել
ՄիջազգայինՍալվադորի ռազմածովային նավատորմը իրականացված հատուկ գործողության արդյունքում՝ ձերբակալվել է նաեւ Խաղաղ օվկիանոսում, որտեղ հայտնաբերվել ու առգրավվել է այդ պետության պատմության մեջ ամենամեծ ծավալի թմրանյութերի խմբաքանակը՝ 6,6 տոննա։ Թմրանյութերի արժեքը կազմել է 165 միլիոն դոլար։ Նավը ձերբակալվել է ափից 703,7 կմ հեռավորության վրա։ Նավի երկարությունը եղել է 54 մետր։ Այն նավարկել է Տանզանիայի դրոշի ներքո։ Անձնակազմի տաս անդամներից չորսը եղել են Կոլումբիայի քաղաքացիներ, երեքը՝ նիկարագուացիներ, երկուը՝ պանամացիներ եւ մեկը՝ Էկվադորի քաղաքացի։