Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Հորմուզի նեղուցում։
Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ զորավարժությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում լարվածության և ամերիկյան ռազմական ներկայության աճի ֆոնին։
Հաղորդագրություններում նշվում է. «Սկսվել են Հորմուզի նեղուցի «Խելացի վերահսկողություն» ռազմածովային զորավարժությունները»։
Ըստ աղբյուրների՝ զորավարժությունները նախատեսված են ստորաբաժանումների պատրաստվածությունը ստուգելու, ռազմավարական կարևորության ջրերում անվտանգության սպառնալիքներին հակազդելու տարբեր սցենարներ փորձարկելու և «արագ, վճռական և համապարփակ արձագանքի» հարցերը լուծելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ տարածաշրջան կտեղակայվի ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ հարվածային խումբը։ Նա հայտարարել էր, որ լրացուցիչ ուժեր անհրաժեշտ կլինեն, եթե Վաշինգտոնը չկարողանա համաձայնության գալ Թեհրանի հետ։