Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը. ԻՀՊԿ հրամանատար Ալիռեզա Թանգսիրի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, հակաադմիրալ Ալիռեզա Թանգսիրին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը հենց որ երկրի իշխանությունները համապատասխան հրաման արձակեն։
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության ֆոնին ռազմավարական ջրային ուղու հնարավոր փակման վերաբերյալ Թանգսիրին, ով երեքշաբթի օրը վերահսկում էր Հորմուզի նեղուցում ընթացող զորավարժությունների հիմնական փուլը, հայտարարել է, որ որոշումը կայացնում են երկրի բարձրագույն պաշտոնյաները։
«Որպես զինվոր՝ ես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք կատարել այդ առաջադրանքը հենց որ մեր վերադասները հրամայեն», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցը աշխարհի ամենակարևոր նավթային երթուղին է, որը կապում է Պարսից ծոցի նավթ արդյունահանող խոշորագույն երկրներին Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ