Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Լույս չի լինելու Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան


Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

Հասարակություն

17-ը փետրվարի, 2026 թ., Երևան Team Holding-ի՝ առաջին փուլով տեղաբաշխված պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ընկերության պարտատոմսերի մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխման առաջին փուլը ավարտվել էր նախատեսված ժամանակից ավելի շուտ։

Ցուցակումը ընկերության կողմից կապիտալի շուկայի գործիքների կիրառման հաջորդ փուլն է՝ ուղղված ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը։ Տեղաբաշխումը իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրեց պարտատոմսերի ցուցակման որոշումը, որի համաձայն՝ փետրվարի 16-ից Team Holding-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվում են բորսայում, և ներդրողները կարող են մասնակցել դրանց երկրորդային բորսայական առևտրին։

Բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը, որով ազդարարվել է արժեթղթերի շրջանառության մեկնարկը։

Բարձր գնահատելով շուկայի հետաքրքրվածությունն ու ներդրողների վստահությունը՝ Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշում է․ «Team ընկերությունների խումբը մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին տալով իրենց խնայողություններն արդյունավետ օգտագործելու և Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիական և այլ ոլորտների արդիականացմանը մասնակից դառնալու հնարավորություն։ Այսպիսով, պարտատոմսերը ձեռք բերողները նաև իրենց նշանակալի ավանդն են բերում երկրի տնտեսական զարգացմանը»։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշում է․ «Մենք տեսնում ենք, որ բազմաոլորտ խոշոր ընկերությունները պարտատոմսերը դիտարկում են ոչ միայն որպես ֆինանսավորման միջոց, այլ որպես կառավարման, թափանցիկության և երկարաժամկետ աճի մշակույթի մաս։ Սա բարձրացնում է ներդրողների վստահությունը և ամրապնդում շուկայի ինստիտուցիոնալ հիմքերը։

Հայաստանի ֆոնդային բորսայի համար առաջնային է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր պատասխանատու բիզնես՝ անկախ ոլորտից, կարող է արդյունավետորեն ներգրավել ֆինանսավորում և ընդլայնել իր գործունեությունը՝ ձևավորելով արժեք տնտեսության համար»։

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է․ «Team Holding-ի պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի խորացման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է ոչ միայն թողարկման իրականացումը, այլ նաև շուկայի նկատմամբ վստահության ձևավորումը և միջազգային պրակտիկային համահունչ ներդրումային միջավայրի զարգացումը»։

Team Holding-ը բորսայում ցուցակում է դրամային և դոլարային պարտատոմսեր՝ համապատասխանաբար 1,400,000,000 ՀՀ դրամ և 9,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով։ Պարտատոմսերը ընդգրկվել են բորսայի Bbond ցուցակում և հասանելի են առևտրի համար բորսայի անդամ և շուկայի մասնակից ընկերությունների միջոցով։ Ցուցակվել են 14,000 և 90,000 հատ պարտատոմսեր` համապատասխանաբար՝ 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով, 12% և 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։

Ներգրավված միջոցներն Team Holding-ը նախատեսում է ուղղել ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախաձեռնություններին, նորարարական լուծումների ներդրմանը և գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։։ Միաժամանակ, ցուցակումը նպաստում է կապիտալի շուկայի խորացմանը՝ խրախուսելով պատասխանատու ընկերությունների մասնակցությունը և ձևավորելով առավել վստահելի ներդրումային միջավայր՝ երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության ընդլայնմամբ՝ հնարավորություն տալով բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց գնելու և վաճառելու ընկերության պարտատոմսերը։

Ներդրողներն հնարավորություն ունեն մասնակցելու Team Holding ընկերության պարտատոմսերի բորսայական առևտրին` դիմելով բորսայի անդամ և շուկայի մասնակից ընկերություններին։ 

_______________________________________

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ բրոքերային, արժեթղթերի պահառության և արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական և միջազգային խոշորագույն արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն ժամանակակից առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 8.9 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 9.9 մլրդ դոլար (31.03.2025)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 8700 աշխատակից, 202 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված