Եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ
ՄիջազգայինՓետրվարի 17-ին պայթյուն է տեղի ունեցել ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բունվիլ քաղաքում գործող Abundant Life Fellowship Church եկեղեցում։
Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն հինգ մարդ, ևս մինչև 13-ը դիմել է բժշկական օգնության։ Ականատեսների խոսքով՝ պայթյունից առաջ շենքում զգացվել է գազի հոտ։
Պայթյունի պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել։ Դեպքի առթիվ իրականացվում է քննություն։