Կառավարությունը երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին նոր որոշում է ընդունել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը, որը չզեկուցվող օրինագծերի թվում է եղել։
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանվում է ամսական 50 000 դրամ նպաստ։ Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար և նշանակվելու ու վճարվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։
Որոշմամբ սահմանվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։ Նպաստի նշանակման և վճարման գործընթացը կիրականացվի առավելապես ինքնաշխատ և առցանց եղանակով՝ վարչարարությունը «պարզեցնելու և քաղաքացիների վարչական բեռը նվազեցնելու նպատակով»։
Հետևեք մեզ՝ այստեղ