ԱՄՆ-ն ծրագրում է ռազմական բազա ստեղծել Գազայում
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Գազայի հատվածում ստեղծել ռազմական բազա՝ 5 000 անձնակազմի համար, գրում է Guardian-ը՝ հղում անելով «Board of Peace» կազմակերպության փաստաթղթերին:
Պատրաստվող բազան պետք է ծառայի Միջազգային կայունացման ուժերի (ISF) կենտրոնակայան, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես կպատասխանեն նրանք Իսրայելի կամ ՀԱՄԱՍ-ի կողմից հնարավոր հարձակման դեպքում և ինչ դեր կունենան պաղեստինյան շարժման զինաթափման գործում: Բացի այդ, հողի սեփականության հարցն առայժմ անորոշ է, քանի որ հարավային Գազայի զգալի մասը ներկայումս Իսրայելի վերահսկողության տակ է:
Հիշեցնենք, որ հունվարին Թրամփը հայտարարել էր «Board of Peace»-ի ստեղծման մասին և 50-ից ավելի պետությունների հրավեր էր հղել միանալու համար. կազմակերպության նպատակն է աջակցել Գազայի վերականգնմանը և խաղաղության ուղիներին, հայտնում է Sputnik International-ը: