Ռուսաստանը ուժեղացնում է արևմտյան սահմանների անվտանգությունը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին տեղակալ, Գլխավոր գործողությունների վարչության պետ, գնդապետ-գեներալ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ Լենինգրադի և Մոսկվայի ռազմական շրջանների զորքերը ուժեղացվում են՝ երկրի արևմտյան սահմաններին ընդհանուր նշանակության ուժերը ամրապնդելու համար, հայտնում է TASS-ը։
Նա նշել է, որ առաջնահերթություն է մնում զորքերին ժամանակակից զինտեխնիկայով ապահովումը։ Զորքերը շարունակում են ստանալ արդեն փորձարկված զինատեսակներ, որոնք արդիականացվում են հատուկ ռազմական գործողություններից ստացված դասերի հիման վրա, ընդգծել է Սերգեյ Ռուդսկոյը։
Հետևեք մեզ՝ այստեղ