Նոր Նորքի 2-րդ զանգվածում 55 համարի ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ
ՀասարակությունՆոր Նորքի 2-րդ զանգվածում 55 համարի ավտոբուսը մխրճվել է խանութի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը նշեց, որ վիրավորներ չկան, քանի որ ավտոբուսը եղել է վերջնակետում։
«Պատճառների մասին այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև տեսաձայնագրությունները դեռ պետք է դիտարկենք։ Այս պահին գնահատական չեմ կարող տալ։ Ես դեպքից 5 րոպե հետո դեպքի վայրում եմ եղել։ Բարեբախտաբար, վնասը միայն նյութական է՝ և՛ խանութի, և՛ ավտոբուսի մասով»,- նշեց Ասատրյանը։