Մահացել է դերասան, Shortparis խմբի մենակատար Նիկոլայ Կոմյագինը
ՄիջազգայինԿյանքից անժամանակ հեռացել է ռուսական Shortparis էլեկտրոնային խմբի մենակատար Նիկոլայ Կոմյագինը։ Այս մասին հայտնել է լրագրող Քսենիա ՍոբչակըTelegram–ի իր ալիքում։
«Տաղանդավոր, վառ, երիտասարդ և չափազանց ինքնատիպ։ Նա հիվանդ էր ռուսական մշակույթով, իրապես սիրում էր այն։ Մնում էր երկրում, թեև նրան արգելել էին համերգներ տալ», – գրել է նա։
Կոմյագինը 39 տարեկան էր։ Նրա ինքնազգացողությունը վատացել է բռնցքամարտի մարզումից հետո, և նրա սիրտը չի դիմացել։
Ավելի ուշ Shortparis խմբի մենեջեր Մարինա Կոսուխինան հաստատել է Կոմյագինի մահը։
«Նիկոլայն այլևս մեզ հետ չէ։ Խնդրում եմ լրագրողներին հարգանք ցուցաբերել և մոտ ժամանակներս մեզ չանհանգստացնել», – գրել է նա։