Amazon-ը դարձել է վաճառքի ծավալներով առեւտրային հարթակների շարքում գլոբալ առաջատար՝ գրավելով մինչ այս առաջատար համարվող Walmart-ի տեղը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Amazon-ի վաճառքի ծավալները 2025 թվականին կազմել են 717 միլիարդ դոլար։ Walmart-ի վաճառքի ծավալները կազմել են 713,2 միլիարդ դոլար։ Պարբերականը հայտնում է, որ այս երկու առաջատարները ներկայումս մրցակցում են «գնորդների փողերի համար»։
Amazon-ի տարբեր ծառայությունների հարթակները ամեն ամիս ունենում են 2,7 միլիարդ այցելություն։ Walmart-ը եւս համարվում է գլոբալ առումով ամենախոշոր մանրածախ առեւտրային ցանցը, որն ունի 10 հազար խանութ, առեւտրային ակումբ՝ ամբողջ աշխարհում։ Իր հասույթների մեծ մասն այն ստանում է Միացյալ Նահանգներում։ Այն առաջինն է ավանդական մանրածախ առեւտրային ցանցերի շարքում, որի կապիտալիզացիան այս տարվա փետրվարին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։