ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում


«Հանգիստ, անհանգիստ»․ նոր ռեալիթի ճամփորդական նախագիծ՝ հակադրությունների մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հանգիստ, անհանգիստ» նոր հեռուստանախագիծը փորձում է կոտրել ճամփորդության մասին ձևավորված իդեալական պատկերացումները և ցույց տալ մեդալի երկու կողմը՝ անհոգ շքեղությունն ու գոյատևման իրականությունը։ Հաղորդման պրոդյուսեր, հեղինակ Վահե Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը ոչ միայն ճամփորդական է, այլ նաև ռեալիթի ձևաչափով է կառուցված։

«Գաղափարը անցյալ տարի է ծնվել։ Ինքը առաջին հերթին ռեալիթի նախագիծ է, հետո նոր՝ ճամփորդական։ Մենք ժամանակին հաջողությամբ իրականացված կոնցեպտը մի փոքր բարձրացրել ու խորացրել ենք․ եթե այնտեղ մեկը քիչ գումար ուներ, մյուսը՝ շատ, ապա այստեղ մեկը ընդհանրապես գումար չունի, մյուսը՝ ունի։ Գումար չունեցողը ստիպված է գործ փնտրել, որպեսզի գոյատևի։ Այս կերպ ուզում ենք ցույց տալ, որ մարդիկ սովորաբար ճամփորդությունը պատկերացնում են որպես անհոգություն, բայց, երբ գնում ես այլ երկիր ու պետք է կենցաղդ ինքնուրույն հոգաս, այդ երկիրը բոլորովին այլ կերպ է բացվում քո առաջ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Վահե Խաչատրյանը։

Հաղորդման գաղափարախոսությունը, ինչպես ընդգծում է հեղինակը, հանգստի և անհանգստության հակադրության մեջ է․ շքեղության կողքին ներկայացվում է նաև դրա հակառակ կողմը։ Նախագիծը վարում են Վահե Խաչատրյանը և Հայարփի Զուռնաչյանը։

«Հայարփիի հետ աշխատել եմ մի քանի նախագծերում։ Նա բավական հետաքրքիր ու արագ կողմնորոշվող դերասանուհի է, որը նաև հաղորդավարական աշխատանքի մեջ է լավ դրսևորվում»,- ասաց Վահե Խաչատրյանը։

Հաղորդման ընթացքում նախատեսվում են նաև հյուրեր։ Արդեն նկարահանված թողարկումներից մեկում թիմին միացել է Լուիզա Ներսիսյանը, մյուսում՝ Վահեի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը։ Առաջին նկարահանումները կայացել են Դուբայում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ «Դժվար էր նկարահանել, քանի որ հաճախ արգելվում են նկարահանումները։ Մեր ռեժիսորա-օպերատորական կազմի՝ Հրաչ Հարությունյանի և Սյուզիի հետ փորձում էինք լուծումներ գտնել, որպեսզի կարողանանք հետաքրքիր մատուցել նյութը»,- պատմեց նա։

Նախատեսվում է ներկայացնել շուրջ հինգ թողարկում Դուբայից, այնուհետև՝ նաև այլ երկրներից՝ Եվրոպայից և այլ ուղղություններից։ «Այսօր Դուբայը ամենափիառված ուղղություններից է, և հենց այդ տրամաբանության մեջ էլ կփորձենք ցույց տալ լաքշրիի հակառակ կողմը»,- եզրափակեց հաղորդման հեղինակը։ Հաղորդումը հեռարձակվում է Շանթ հեռուստատեսությամբ և տեղադրվում է նաև Վահե Խաչատրյանի YouTube-յան ալիքում։

«Հանգիստ, անհանգիստ» հաղորդման նոր ռեալիթի ձևաչափը մասնակցին ու հեռուստադիտողին փորձում է մտցնել ամենավառ իրավիճակների մեջ, որտեղ ամեն ինչ իրական է ու անսպասելի։ Հաղորդավարուհի Հայարփի Զուռնաչյանը խոստովանում է, որ հենց այս իրականությունն է նրան առավել հետաքրքրել նախագծում։ «Ինձ համար շատ հետաքրքիր ֆորմատ է։ Ռեալիթի է, շատ իրավիճակներ լինում են, որ պետք է տեղում կողմնորոշվես՝ ինչ անել, ոնց անել, դա հետաքրքրացնում է գործընթացը։ Սարքած չէ, ամեն ինչ շատ իրական է եղել։ Ով կհաղթի՝ ես, թե Վահեն, միշտ լարվածություն կար, բայց ինչ խոսք՝ ամեն ինչ արդար է եղել։ Ինձ համար ամենահետաքրքիրը ոչ միայն հաղթելն է, այլև այն, թե պարտվելու դեպքում ինչպես գոյատևել, երկու դեպքում էլ ստեղծվում են շատ հետաքրքիր իրավիճակներ»,- պատմեց նա։

Հայարփին ընդգծեց նաև, որ առաջարկը ընդունելիս երկար չի մտածել. «Ես շատ սիրով ընդունել եմ առաջարկը, որովհետև շատ սիրում եմ նման նախագծեր։ Ուզում էի, որ դիտողը տեսնի իրականությունը, ոչ թե կեղծ իրավիճակներ։ Այն, ինչ զգում ես հենց այդ պահին, դա պետք է փոխանցես, և հուսով եմ՝ հաջողվել է։ Շատ շնորհակալ եմ օպերատորներին, ովքեր օգնել են, որ ամեն պահը գցված լինի տեսախցիկի շրջանակի մեջ և անսպասելիության ամբողջ մթնոլորտը պահպանվի»,- ավելացրեց Հայարփի Զուռնաչյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված