Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում Լիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք


Ո՞ր եկամուտները պետք չի լինի հայտարարագրել. նոր փոփոխություններ

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրինագծով առաջարկվում է պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը՝ սահմանելով հստակ շեմեր և ազատելով քաղաքացիներին մի շարք եկամուտների հայտարարագրումից։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակվել էր «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

 

Նոր կարգավորմամբ քաղաքացիներն ազատվում են մի շարք եկամուտների հայտարարագրումից՝ պայմանով, որ դրանք չեն գերազանցում սահմանված շեմերը։ Քաղաքացիները կարող են կամավոր հայտարարագրել այդ եկամուտները՝ անկախ շեմը չգերազանցելու հանգամանքից, սակայց եթե շեմը գերազանցվում է, հայտարարագրման ենթակա է ամբողջ գումարը։

 

Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակները և շեմերը

 

Մինչև 300 հազար դրամի շեմով՝

  • Ժառանգության և նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամներից ստացվող գույք և դրամական միջոցներ՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։ Այս շեմը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից նվիրատվությամբ ստացվող գույքի վրա։
  • Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները և ծառայությունները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները և ծառայությունները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։
  • Սեփական գույքի օտարումից ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։ Բացառություն են կազմում բազմաբնակարան շենքերի կառուցապատողներից շենքերի, բնակարանների օտարումից և հողամասերի օտարումից ստացվող եկամուտները։
  • Աշխատողի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ ստացվող օգնության գումարները՝ մինչև 300 հազար դրամը ներառյալ։

 

Մինչև 5 միլիոն դրամի շեմով՝

  • Ոչ ընտանիքի անդամներից ստացվող փոխառությունների գումարները՝ մինչև 5 միլիոն դրամը ներառյալ։ Սա չի տարածվում այն դեպքերի վրա, երբ պարտատերը զիջում է փոխառության գումարը կամ համաձայնում է այն չվերադարձնելու։
  • Պետության կամ համայնքների կարիքների համար անշարժ գույքը վերցնելու դիմաց վճարվող եկամուտները՝ մինչև 5 միլիոն դրամը ներառյալ։

 

Մինչև 3 միլիոն դրամի շեմով՝

  • Ավտոտրանսպորտային միջոցի թրեյդ-ին օտարումից լիցենզավորված կազմակերպություններից ստացվող եկամուտները՝ մինչև 3 միլիոն դրամը ներառյալ։
  • Սեփական գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտները, եթե այդ գույքը հետագայում տրամադրվում է լիզինգով՝ մինչև 3 միլիոն դրամը ներառյալ։

 

Մինչև 1 միլիոն դրամի շեմով՝

  • Ոսկու և թանկարժեք քարերի հարկային գործակալին օտարումից ստացվող եկամուտները՝ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ։
  • Հայտարարագրումից լրիվ ազատվող եկամուտները՝ անկախ գումարից
  • Վարկերի գումարները՝ լրիվ ազատվում են հայտարարագրումից, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատերը զիջում է վարկի գումարը կամ համաձայնում է այն չվերադարձնելու։
  • Ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները՝ անկախ գումարից։
  • Պետական պարգևները՝ անկախ գումարից։
  • Գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները՝ յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով։
  • Մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակները՝ յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։
  • Վիճակախաղերից, տոտալիզատորից և խաղատներից ստացվող շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով։
  • Գործուղման ծախսերի փոխհատուցման վճարները՝ օրենքով սահմանված չափերի սահմաններում։
  • Ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների, հաշմանդամ ճանաչվածների կամ անհայտ կորածների ընտանիքներին տրված վարկերի ներման արդյունքում ստացվող եկամուտները՝ անկախ գումարից։

 

Եթե եկամուտը գերազանցում է սահմանված շեմը, այն հայտարարագրման ենթակա է ամբողջ գումարի չափով, ոչ թե միայն շեմը գերազանցող մասը։  Վարկերը՝ անկախ գումարից, ազատ են հայտարարագրումից, իսկ փոխառությունները՝ միայն մինչև 5 միլիոն դրամի շեմով։ Ընտանիքի անդամներից ստացվող եկամուտները ընդհանրապես հայտարարագրման ենթակա չեն՝ անկախ գումարից։ Ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները։

Նոր շեմերը կիրառելի են միանվագ ստացվող եկամուտների դեպքում։ Քաղաքացիները կարող են կամավոր հայտարարագրել նաև այն եկամուտները, որոնք շեմը չեն գերազանցում։ Սա կարող է օգտակար լինել սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների վրա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԱդրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան
Ամենադիտված