Դասղեկը՝ Սևանում զոհված Արամի մասին․ «Շատ խելոք ու համեստ ընտանիքից էր»
ՀասարակությունՍևանում դանակահարված Արամ Խաչատրյանը մեծացել է շատ համեստ, խելոք ընտանիքում։ Ծնողները զբաղվում են հողագործությամբ․ մայրը վերջերս սկսել է աշխատել ձեռնոցների արտադրամասում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց նրա դասղեկը՝ Նելլի Ռաշոյանը։ «Ընտանիքը երկու զավակ ուներ․ մեծը Արամն էր, կրտսերը կրտսերը սովորում է դպրոցում՝ 11-րդ դասարանում»,- ասաց Ռաշոյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։ Մինչ դեպքի հանգամանքները պարզելը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։